Գեներալ-մայոր Հաթամի. ԻԻՀ բանակը պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ ցանկացած ագրեսորի
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ասել է. «Այսօր ԻԻՀ բանակում ծառայող, երկրի քաջարի զավակները պատրաստ են նախկինից ավելի ջախջախիչ և կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսորի»։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Ամիր Հաթամին շնորհավորական ուղերձ է հղել պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեին՝ Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասված է․ «Այսօր Իրանի հզոր բանակն ավելի ակտիվ և վճռական ներկայություն ունի երկրի պաշտպանական զարգացման գործում՝ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ միասին, և պատրաստ է մեծ քայլեր ձեռնարկել՝ ազգային կարողությունների օգտագործմամբ առաջընթացի և հեղինակության բարձրացման գագաթնակետերին հասնելու համար։
ԻԻՀ պաշտպանական կարողությունների արագ տեմպերով զարգացումը զինված ուժերի, պաշտպանական արդյունաբերության, մասնավորապես Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատար Իմամ Խամենեիի վստահության և նրա առաջնորդության արդյունքն է։
Պաշտպանության ոլորտի առաջընթացի գագաթնակետը, թե՛ ծրագրային, թե՛ սարքավորումների ոլորտներում, ավելի հստակ արտահայտվեց սրբազան պաշտպանության ութ տարիների և վերջին 12-օրյա պատերազմի ժամանակ և աշխարհը տեսավ, որ մեր ժողովուրդն ապավինում է ներքին պաշտպանական կարողություններին։
Պատժամիջոցների գագաթնակետին իրանցի գիտնականների նկատմամբ վստահությունը և տեղական պաշտպանական արտադրանքի նկատմամբ հույսը ցույց տվեցին, որ մեր երկիրը չի սպասի որևէ օտարերկրացու թույլտվության՝ ազգային անվտանգությունը, երկրի անկախությունը և Իսլամական Հանրապետության սրբազան համակարգը պահպանելու նպատակով պաշտպանական ոլորտում իր կարիքները արտադրելու և կիրառելու համար։
12-օրյա պարտադրված պատերազմն ապացուցեց, որ ազգային միասնության և համախմբվածության ռազմավարությունը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն առաջնորդությամբ, զինված ուժերի զոհաբերությամբ և ամենակարևորը՝ սիրելի իսլամական Իրանի ազգի խորաթափանց և գիտակցված դիմադրությամբ, մեր երկրին հաղթանակ բերեց դևերի անսուրբ դաշինքի դեմ և խափանեց թշնամու չար նպատակները։ Այսօր ԻԻՀ բանակում ծառայող, երկրի քաջարի զավակները պատրաստ են, նախկինից ավելի ջախջախիչ և կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսորի։
Հարգանքի տուրք մատուցելով 3 նահատակ նախարարների, պաշտպանական արդյունաբերության նահատակների և երկրի պաշտպանական անկախության անսասան գործիչների, մասնավորապես՝ հարգարժան նահատակ հրամանատարների, միջուկային գիտնականների և զինված ուժերի բարձրաստիճան նահատակների, ինչպես նաև 12-օրյա պարտադրված պատերազմում Իրանի մեծ ժողովրդի հպարտ նահատակների հիշատակին և շնորհավորելով Ձերդ Գերազանցությանը և Պաշտպանության նախարարության բոլոր մասնագետներին, գիտնականներին և նվիրված աշխատակիցներին Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ՝ գնահատում եմ երկրի պաշտպանական արդյունաբերողների ջանքերն ու աշխատանքը և հայտարարում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հզոր բանակը, ինչպես անցյալում, այսօր ավելի ակտիվ և վճռական ներկայություն ունի երկրի պաշտպանական զարգացման բաստիոնում՝ Պաշտպանության նախարարության մասնագետների կողքին, և պատրաստ է մեծ քայլեր ձեռնարկել առաջընթացի և հեղինակության բարձրացման բարձր գագաթնակետերին հասնելու համար՝ օգտագործելով ազգային կարողությունները»: