Իրանը չի ենթարկվում պատժամիջոցների. Նախագահի Հայաստան և Բելառուս կատարած այցի ուղերձը
Իրանի խորհրդարանի ղեկավար ազմի անդամն ասել է. «ԻԻՀ նախագահի Հայաստան և Բելառուս կատարած այցի ուղերձն այն էր, որ Իրանը չի ենթարկվում պատժամիջոցների և, չնայած բոլոր ճնշումներին ու հարձակումներին, օգտագործում է տարածաշրջանային կարողությունները՝ իրեն պաշտպանելու համար»։
Ալիռեզա Սալիմին, անդրադառնալով Մասուդ Փեզեշքյանի՝ Հայաստան և Բելառուս կատարած այցերին, ասել է. «Այս երկու ուղևորությունները կարևոր են մի քանի առումներով։ Դրանք պարունակում են այն ուղերձը, որ Իրանը որևէ մեկի հետ զիջումների չի գնում տարածաշրջանային գերիշխանության փոփոխության հարցում, ինչը նախագահը հստակորեն նշել է: Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր է, որ հարևան երկրները իմանան, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները անտանելի են Իրանի համար»:
ISNA-ի փոխանցմամբ անդրադառնալով Փեզեշքյանի՝ Հայաստան և Բելառուս կատարած այցի ընթացքում համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը, Սալիմին ասել է. «Այցերի ընթացքում լուրջ համաձայնագրեր են ստորագրվել առևտրի և տնտեսական փոխանակումների ոլորտում։ Իրանն ունի 15 հարևան, և հարևանների կարողությունները կարող են օգտագործվել հարաբերությունները զարգացնելու և պատժամիջոցները հաղթահարելու համար»։
Անդրադառնալով Իրանի, Հայաստանի և Բելառուսի միջև մշակութային հարցերին և պատմական ընդհանրություններին, Սալիմին ասել է. «Այցերի ընթացքում կարևոր քննարկումներ են ծավալվել մշակութային հարցերի և պատմական ընդհանրությունների շուրջ: Տարածաշրջանի ժողովուրդները կարող են լուրջ համագործակցություն ունենալ մերձեցման շնորհիվ, և անհրաժեշտություն չկա, որ օտարերկրացիները լուծեն տարածաշրջանի խնդիրները»։
Անդրադառնալով Հայաստան և Բելառուս կատարած այցի ուղերձներին, Սալիմին ասել է. «Նախագահի Հայաստան և Բելառուս կատարած այցը մի քանի հստակ ուղերձներ ուներ աշխարհին. Իրանը չի ենթարկվում պատժամիջոցների և, չնայած բոլոր ճնշումներին ու հարձակումներին, օգտագործում է տարածաշրջանային կարողությունները՝ իրեն պաշտպանելու համար։ Բացի այդ, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն տարածաշրջանի համար և թույլ չտան, որ օտարերկրացիները դեր խաղան այդ հարցում»։