Իրանի արտգործնախարար. Պատմությունը մեզ կդատի․ Ժամանակն է սանձել մարդասպանին
https://parstoday.ir/hy/news/iran-i236216-Իրանի_արտգործնախարար._Պատմությունը_մեզ_կդատի_Ժամանակն_է_սանձել_մարդասպանին
Իրանի ԱԳՆ Սեյեդ Աբբաս Արաղչին, ընդգծելով, որ «Մեծ Իսրայելի պատրանքը» գոյաբանական սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար, զգուշացրեց իսլամական երկրներին, որ կարգախոսների և հայտարարությունների ժամանակն անցել է, և պետք է անցնել գործնական քայլերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2025 12:30 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Պատմությունը մեզ կդատի․ Ժամանակն է սանձել մարդասպանին

Իրանի ԱԳՆ Սեյեդ Աբբաս Արաղչին, ընդգծելով, որ «Մեծ Իսրայելի պատրանքը» գոյաբանական սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար, զգուշացրեց իսլամական երկրներին, որ կարգախոսների և հայտարարությունների ժամանակն անցել է, և պետք է անցնել գործնական քայլերի։

Ջիդդայում իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման նախօրեին «Ալ-Շարղ ալ-Ավսաթ» թերթում հրապարակված գրառման մեջ Արաղչին գրել է. «Սիոնիստական ​​ռեժիմը՝ Գազան վերածել է այրված հողի, իրականացրել է կանանց և երեխաների դեմ ամենասարսափելի կոտորածները և սովը որպես ցեղասպանության գործիք է օգտագործում»: Նա հավելեց. «Իսրայելի հանցագործությունները չեն սահմանափակվում միայն Գազայով, այլ Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնումը, Երուսաղեմի հրեականացումը, Լիբանանի, Եմենի և Սիրիայի վրա հարձակումները, և նույնիսկ Իրանի դեմ վերջերս իրականացված ագրեսիան, որը հանգեցրեց հազարից ավելի խաղաղ բնակիչների նահատակության»:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ որոշ արևմտյան տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների աջակցությունը Թել Ավիվին՝ անմիջական մասնակցություն է այդ հանցագործություններին և լուրջ սպառնալիք համաշխարհային խաղաղությանը: Նրա խոսքով՝ Իսլամական համագործակցության կազմակերպության առաջիկա հանդիպումը պետք է դառնա շրջադարձային կետ միասնության և Բենիամին Նեթանյահուի ու նրա շրջապատի նկրտումների զսպման համար:

Արաղչին ընդգծել է. «Իսլամական երկրների կրոնական և մարդկային պատասխանատվությունը պահանջում է, որ վճռական որոշումներ կայացվեն և լրջորեն իրականացվեն՝ ցեղասպանությունը դադարեցնելու, մեղավորներին հետապնդելու և սիոնիստական ​​ռեժիմի էքսպանսիոնիզմը կանխելու համար»։ Եզրափակելով՝ նա դիմել է իր գործընկերներին և ասել. «Պատմությունն այսօր մեզ կդատի: Մենք պետք է ապացուցենք, որ իսլամական Ումման ունի ճնշվածներին պաշտպանելու և մարդասպանին զսպելու կարողություն»։