ՌԴ–ից Իրան գազի մատակարարումը շուտով կսկսվի
https://parstoday.ir/hy/news/iran-i236246-ՌԴ_ից_Իրան_գազի_մատակարարումը_շուտով_կսկսվի
Իրանցի դիվանագետի խոսքով\` գործընթացը կսկսվի գազի գնի շուրջ համաձայնության գալուց հետո։ ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ-ից Իրան ռուսական գազի մատակարարումը շուտով կսկսվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2025 08:30 Asia/Tehran
  • ՌԴ–ից Իրան գազի մատակարարումը շուտով կսկսվի

Իրանցի դիվանագետի խոսքով\` գործընթացը կսկսվի գազի գնի շուրջ համաձայնության գալուց հետո։ ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ-ից Իրան ռուսական գազի մատակարարումը շուտով կսկսվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Այժմ բանակցում ենք «Գազպրոմի» հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա գործընթացը կսկսվի», - ասել է Ջալալին։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները աշխատում են ամբողջ երկրում «Միր» քարտով վճարումները հասանելի դարձնելու ուղղությամբ։
Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել աշխատանքները։