Իրանական սովորույթներ և ավանդույթներ. հյուրընկալություն և հարգանք
Հյուրընկալությունն ու հարգանքը, որպես իրանական մշակույթի հիմնարար արժեքներ, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իրանցիների հասարակական կյանքում և համարվում են առատաձեռն ոգու խորհրդանիշ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանական մշակույթում հյուրը համարվում է «Աստծո սիրելին», և նրա ներկայությունը համարվում է օրհնություն և ողորմություն տան համար։ Այս համոզմունքի հիմամբ, պատմության ընթացքում իրանցիները հյուրընկալությունը համարել են ոչ միայն սոցիալական վարքագիծ, այլև բարոյական պարտականություն և հարգանքի նշան։
Հյուրընկալությունն Իրանում չի սահմանափակվում միայն ուտելիքով և խմիչքով, այլ ներառում է նաև մտերմիկ ու հարգալից մթնոլորտ։ Հյուրընկալության ամենաակնառու դրսևորումներից մեկը տանտիրոջ կողմից ուտելիք և խմիչք հյուրասիրելն է, որը անկեղծության և հյուրին հարգելու նշան է։
Այս մթնոլորտը տիրում է մինչև հրաժեշտ պահը և տանտերը իր հյուրին ուղեկցում է մինչև դուռը կամ նույնիսկ մինչև մեքենան: Նման վարքագիծը ցույց է տալիս, որ իրանցիների համար հյուրընկալությունը խոր արմատներ ունեցող ավանդույթ և մշակութային ժառանգություն է, որը ամրապնդում է սոցիալական կապերը։
Մասնագետները կարծում են, որ այս ավանդույթի շարունակությունը հստակ պատկերացում է տալիս աշխարհում իրանական մշակույթի մասին և ցույց է տալիս, որ այս երկրի ժողովրդի համար հյուրընկալությունը ազգային և մշակութային ինքնության անբաժանելի մասն է։