Իրանի արտաքին գործերի նախարար. Ավստրալիայի վարչապետը իսկապես «թույլ քաղաքական գործիչ» է
Երեքշաբթի օրն արձագանքելով Ավստրալիայի կառավարության կողմից Կանբերայից Իրանի դեսպանին վտարելու և Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը կասեցնելու որոշմանն ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ես որևէ հարցում համաձայն չեմ հետախուզվող ռազմական հանցագործների հետ, բայց Սիոնիստական ռեժիմի վարչապետը մեկ բանում ճիշտ է. Ավստրալիայի վարչապետը իսկապես «թույլ քաղաքական գործիչ» է»։
Արաղչին X –ում գրել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, աշխարհի ամենահնագույն համայնքներից մեկի` Իրանի հրեա համայնքի հայրենիքն է տասնյակ սինագոգներով։ Եվ անտրամաբանական է մեղադրել Իրանին Ավստրալիայում նման վայրերի վրա հարձակվելու մեջ, քանի որ մենք ամեն ինչ անում ենք դրանք մեր սեփական երկրում պաշտպանելու համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է․ «Թվում է, թե Իսլամական Հանրապետությունը վճարելու է ավստրալացի ժողովրդի կողմից Պաղեստինին աջակցելու գինը: Կանբերրան պետք է ավելի լավ իմանա, որ ռազմական հանցագործների գլխավորած ռեժիմին հանգստացնելու փորձերը միայն կխրախուսեն Բենիամին Նեթանյահուին և նրա նմաններին»: