Ղարիբաբադի. Եվրոպան իրավական հիմք չունի Snapback-ի իրականացման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i236376-Ղարիբաբադի._Եվրոպան_իրավական_հիմք_չունի_snapback_ի_իրականացման_համար
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը զգուշացրել է, որ «Snapback» մեխանիզմի ակտիվացումը կազդի Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի փոխգործակցության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2025 13:18 Asia/Tehran
  •  Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադի
    Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադի

Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը զգուշացրել է, որ «Snapback» մեխանիզմի ակտիվացումը կազդի Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի փոխգործակցության վրա։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին չորեքշաբթի օրը Ժնևում Իրանի և Եվրոպական եռյակի միջև բանակցությունների վերջին փուլից վերադառնալուց հետո ասել է. «Բանակցությունների այս փուլում մենք հստակ բացատրեցինք, որ իրավական առումով եվրոպացիները այն դիրքում չեն որպեսզի ցանկանան ակտիվացնել Snapback-ի մեխանիզմը, և նրանց գործողությունների համար իրավական հիմք չկա»։

Ղարիբաբադին ընդգծել է, որ մյուս կողմի համար պարզ են այն հեռանկարներն ու փոխադարձ գործողությունները, որոնք Իրանը կձեռնարկի, եթե երեք եվրոպական երկրները փորձեն չարաշահել այս ուղին։ Նա ասաց. «Մենք Եվրոպային ընդգծեցինք, որ ընտրությունն իրենցն է. նրանք կարող են ընտրել առճակատման ճանապարհը կամ ընտրել փոխազդեցության և համագործակցության ուղին։ Սա թույլ է տալիս եվրոպացիներին որոշում կայացնել՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով հանդիպման արդյունքները։ Մենք երկու իրավիճակներին էլ պատրաստ ենք, այսինքն՝ և՛ համագործակցության ու փոխազդեցության, և՛ այն իրավիճակին, եթե նրանք ցանկանան չարաշահել այս իրավական մեխանիզմը և 221 բանաձևը, մենք, բնականաբար, կցուցաբերենք անհրաժեշտ արձագանք, որի ասպեկտները ես արդեն բացատրեցի, և մենք հույս ունենք, որ նրանք կգործեն խելամտորեն»։