Իրանն ու ՌԴ-ն 4 միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i237436-Իրանն_ու_ՌԴ_ն_4_միջուկային_էներգաբլոկ_կառուցելու_մասին_համաձայնագիր_են_ստորագրել
Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 25 մլրդ դոլար արժողությամբ չորս էներգաբլոկ կառուցելու մասին: Այս մասին հայտնում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը:
(last modified 2025-09-26T14:44:59+00:00 )
Սեպտեմբեր 26, 2025 18:14 Asia/Tehran
  • Իրանն ու ՌԴ-ն 4 միջուկային էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 25 մլրդ դոլար արժողությամբ չորս էներգաբլոկ կառուցելու մասին: Այս մասին հայտնում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը:

««Իրան Հորմոզ» ընկերության և կապալառու «Ռոսատոմ» ընկերության միջև ստորագրվել է 25 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր՝ 3-րդ սերնդի չորս ժամանակակից միջուկային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ Հորմոզգանի Սիրիկ մարզում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մոսկվան ու Թեհրանը 2014թ․ -ի նոյեմբերին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք թույլ են տալիս Իրանում ԱԷԿ-ի նոր բլոկներ կառուցել: Բացի «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում գտնվող չորս էներգաբլոկներից, խոսվել է նաև այլ հարթակում ևս չորս բլոկի կառուցման հնարավորության մասին:

Ներկայումս Իրանում միայն մեկ ատոմակայան է գործում Բուշեր քաղաքում։ Ատոմակայանի առաջին բլոկը, որի կառուցումն ավարտվել է ՌԴ-ի մասնակցությամբ, 2011 թվականի սեպտեմբերին միացվել է Իսլամական Հանրապետության Ազգային էներգահամակարգին: