Ծովային մերձեցում Կասպից ծովում. Իրանը՝ տարածաշրջանային անվտանգության առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i237878-Ծովային_մերձեցում_Կասպից_ծովում._Իրանը_տարածաշրջանային_անվտանգության_առաջնագծում
Կասպից ծովի ափամերձ երկրների ռազմածովային հրամանատարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնած ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ։
(last modified 2025-10-08T12:51:23+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 16:21 Asia/Tehran
  • Ծովային մերձեցում Կասպից ծովում. Իրանը՝ տարածաշրջանային անվտանգության առաջնագծում

Կասպից ծովի ափամերձ երկրների ռազմածովային հրամանատարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնած ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ։

Ծովակալ Շահրամ Իրանին Սանկտ Պետերբուրգում հանդիպել  է Ադրբեջանի  ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահին Մամեդովի հետ:

 Pars Today-ի փոխանցմամբ՝ ծովակալ Մամեդովը հանդիպումից հետո նշել է, որ  Իրանը և Ադրբեջանը երկու բարեկամական, եղբայրական և հարևան երկրներ են, հավելելով. «Երկու երկրները սերտ համագործակցություն ունեն բոլոր ոլորտներում, և երկու երկրների միջև կա նաև շատ լավ համակարգում Կասպից ծովին վերաբերող հարցերի շուրջ»:

Ծովակալ Իրանին իր ղազախ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության որակի բարելավման ուղիները: Հանդիպումից հետո Ղազախստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխգնդապետ Կանատ Նիյազբեկովն ասել է. «Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք և կարևոր համաձայնությունների հասանք  ապագա համագործակցության «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ»:

Երեքշաբթի օրը կայացած  համատեղ նիստում, Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարները  վճռականորեն են արձագանքել Կասպից ծովի հարցերի վերաբերյալ արտատարածաշրջանային երկրների հայտարարություններին։

«ՌԴ ՌԾՈՒ հրամանատար Ալեքսանդր Մոիսեևն ասել է. «Կասպից ծովը ելք չունի դեպի օվկիանոս և բաց ջրեր, և ըստ միջազգային կանոնների՝ ոչ մի այլ օտարերկրյա ուժ, բացի հինգ ափամերձ երկրներից, իրավունք չունի միջամտել այս ծովի հարցերին և մեկնաբանել դրանք»։ 

Ծովակալ Շահրամ Իրանին հանդիպման ժամանակ ասել է. «Կասպից ծովը պատկանում է   ափամերձ 5 պետություններին, և մենք թույլ չենք տա որևէ երկրի դրսից որոշում կայացնել այս ծովի վերաբերյալ։ Իրանն իր բոլոր հնարավորություններով կմասնակցի Կասպից ծովին վերաբերող միջոցառումներին»:

Հատկապես վերջին տարիներին, ԻԻՀ ՌԾՈՒ-ն լայնածավալ, հաջող և ազդեցիկ ներկայություն է  ունեցել տարածաշրջանային և միջազգային ջրային ուղիներում: ՌԾՈՒ բարձր գործառնական և տեխնիկական կարողությունները՝  ներառյալ տեղական սարքավորումները,  նավատորմը  և ծովային գործողությունների փորձը, կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանային ուսուցման, աջակցության և համակարգման գործում: Իրանի շարունակական մասնակցությունը Կասպից ծովի ափամերձ պետությունների ռազմածովային հրամանատարների հանդիպումներին, վկայում է տարածաշրջանային կանոնների որոշման գործում երկրի ակտիվ դերի մասին։

 Անվտանգության ոլորտում համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ ձկնորսության, էներգետիկայի և ծովային տրանսպորտի ոլորտներում տնտեսական համագործակցության համար:  Համակարգված ճակատ ձևավորելով՝ Կասպից ծովի ափամերձ պետությունները կարող են ավելի արդյունավետորեն դիմակայել կիբերսպառնալիքներին, ծովային ահաբեկչությանը և ծովային մաքսանենգությանը։

 Կասպից ծովի ափամերձ պետությունների հետ Իրանի ՌԾՈՒ համագործակցությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման, արտաքին միջամտությանը հակազդելու և պաշտպանական ինտեգրման ամրապնդման գործում: Այն նաև հինգ ափամերձ պետությունների միջև ռազմական, տնտեսական և բնապահպանական փոխազդեցությունների զարգացման հնարավորություն է ստեղծում։

Դեպի բաց ջրեր ելքի բացակայության պատճառով Կասպից ծովը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է միայն հինգ ափամերձ պետություններին։ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ՌԾՈՒ հրամանատարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են, որ ոչ մի օտարերկրյա ուժ իրավունք չունի միջամտել այս ծովի գործերին։

Իրանի երկկողմ համագործակցությունը Ադրբեջանի և Ղազախստանի հետ, ներառյալ ապագա համագործակցության «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ համաձայնագիրը, վկայում է համատեղ անվտանգության կառույցների և ռազմածովային զորավարժությունների ու գործողությունների համակարգման ուղղությամբ գնալու մասին։ Համատեղ ռազմածովային զորավարժությունները և Կասպից ծովի ափամերձ պետությունների մասնակցությամբ նոր զորավարժությունների պլանավորումը նույնպես վկայում են պաշտպանական պատրաստվածության և ընդհանուր սպառնալիքների դեմ գործառնական համակարգման ամրապնդման վճռականության մասին։

Կասպից ծովի ափամերձ երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ ԻԻՀ ՌԾՈՒ համագործակցությունը ոչ միայն ռազմավարական անհրաժեշտություն է, այլև պատմական հնարավորություն՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու, արտաքին միջամտությանը հակազդելու և բազմակողմ փոխգործակցությունները զարգացնելու համար։