Իրանն արհեստական բանականության պետական կազմակերպություն է ստեղծում
https://parstoday.ir/hy/news/iran-i238476-Իրանն_արհեստական_բանականության_պետական_կազմակերպություն_է_ստեղծում
Իրանի Իսլամական խորհրդարանը հաստատել է արհեստական բանականության ազգային կազմակերպության ստեղծումը՝ որպես անկախ մարմին, որը գործելու է նախագահի ղեկավարությամբ և ուղղված է լինելու երկրում արհեստական բանականության էկոհամակարգի կազմակերպմանն ու զարգացմանը։
(last modified 2025-10-26T13:55:41+00:00 )
Հոկտեմբեր 26, 2025 17:25 Asia/Tehran
  • Իրանն արհեստական բանականության պետական կազմակերպություն է ստեղծում

Իրանի Իսլամական խորհրդարանը հաստատել է արհեստական բանականության ազգային կազմակերպության ստեղծումը՝ որպես անկախ մարմին, որը գործելու է նախագահի ղեկավարությամբ և ուղղված է լինելու երկրում արհեստական բանականության էկոհամակարգի կազմակերպմանն ու զարգացմանը։

Mehr լրատվական գործակալության տվյալներով, Իսլամական խորհրդարանում  կիրակի օրը բաց նիստի ընթացքում հաստատել են Արհեստական բանականության ազգային օրինագծի 3-րդ հոդվածում փոփոխությունը, որը նախատեսում է անկախ ազգային կազմակերպության ստեղծում՝ առկա ազգային ռեսուրսների օգտագործմամբ։

Կազմակերպության քարտուղարությունը գործելու է երկրի նախագահի ղեկավարությամբ՝ ապահովելով համապատասխան պետական մարմինների միջև համակարգումը՝ արհեստական բանականության ոլորտում ազգային ռազմավարությունների իրականացման համար։

Ըստ հաստատված միջոցառման, Արհեստական բանականության ազգային կազմակերպության ղեկավարին նշանակելու է նախագահը։ Կազմակերպությունը պարտավոր է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում մշակել իր կանոնադրության նախագիծը՝ համագործակցելով գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահեն տնտեսության հարցերով փոխնախագահի, վարչական հարցերի և կադրերի ընտրության կազմակերպության, պլանավորման և բյուջեի կազմակերպության, ինչպես նաև գիտության, առողջապահության, աշխատանքի և կրթության նախարարությունների հետ։ Այնուհետև կանոնադրությունը կներկայացվի նախարարների կաբինետին՝ հաստատման համար։

Այս օրենսդրական քայլը կարևոր փուլ է Իրանում արհեստական բանականության կառավարման համակարգի ինստիտուցիոնալացման և   ազգային քաղաքականության մեջ դրա ինտեգրման ուղղությամբ։