Իմամ Խամենեի․ Իսլամական հեղափոխության մեծ նպատակը նոր իսլամական քաղաքակրթության ստեղծումն էր
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ իսլամական հեղափոխության մեծ նպատակը նոր իսլամական քաղաքակրթության ստեղծումն էր։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին 2022 թվականի փետրվարի 17-ին Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչներին ուղղված տեսաուղերձում ասել է. «Այն փաստը, որ դուք տեսնում եք Իրանի հեղափոխության և հեղափոխական ժողովրդի առջև կանգնած ամբարտավանության ճակատը, որը նման թշնամանք է ցուցաբերում, պայմանավորված է նրանով, որ հեղափոխությունը կենդանի է։
Եթե հեղափոխություն չլիներ, նրանք Իրանի ժողովրդի դեմ չարության ու մեղադրանքների պատճառ չէին ունենա։ Իսկ ի՞նչ է նշանակում «հեղափոխությունը կենդանի է» արտահայտությունը։ Դա նշանակում է, որ նոր սերունդը նույնպես կապված է հեղափոխական իդեալներին։ Այսօր մարդիկ կապված են նույն իդեալներին, որոնք առաջ քաշեց հեղափոխությունը, այսինքն՝ ազգային անկախություն, ազգային արժանապատվություն, ազգային բարեկեցություն, սոցիալական արդարություն, իսլամական հասարակություն, և վերջիվերջո, ինչպես ասացինք, նոր իսլամական քաղաքակրթության ստեղծում։ Սրանք են հեղափոխության մեծ նպատակները։ Այսօր մեր ժողովուրդը կապված է այս նպատակներին։ Եթե նրանք, նրանցից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել, իսկապես անում է դա. այսինքն՝ երկրի ճնշող մեծամասնությունը ունի այս կապվածությունը»։
Աշխարհի ժողովուրդների համար երկրի կառավարման մոդելի ներկայացում
2024 թվականի ապրիլի 7-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ, իմամ Խամենեին ասել է. «Մենք պետք է գնանք իդեալների հետևից։ Իմ կարծիքով, Իսլամական Հանրապետությունը կարող է իր իդեալները ամփոփել երկու ընդհանուր անուններում՝ «Երկիրն իսլամական ձևով կառավարել» և «Աշխարհի ժողովուրդների համար երկիրը լավ կառավարելու մոդել ներկայացնել»։ Սրանք երկու իդեալներ են և դուք պետք է ձգտեք դրանց, պետք է մտածեք և աշխատեք այն ուղիների վրա, որոնք կարող են հասցնել այս երկու վերնագրերին»։
Արևմտյան հասարակությունները ներսից դատարկ և անիմաստ կդառնան
2016 թվականի սեպտեմբերի 18-ին ԻՀՊԿ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը նշել է. «Իդեալիզմը նույնն է, ինչ ռացիոնալությունը, քանի որ եթե ժողովուրդը չունենա իդեալներ, արևմտյան հասարակությունները ներսից կդառնան դատարկ և անիմաստ, ինչպես հիմա»։
2017 թվականի դեկտեմբերի 2-ին էլիտայի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին «կրոնական և աստվածային իդեալների և հեղափոխական նվիրվածության նկատմամբ լուրջ մտահոգությունը» համարել է Իրանի իրական առաջընթացի նախապայման և ասել. «Այս հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել երկրի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսությունում, քաղաքականության մեջ, գիտական աշխատանքում, երկրի կառավարման և կառավարիչների ընտրության մեջ»։