Բացահայտեք Իրանը- Մախոնիկ. Յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմությամբ գյուղ՝ Հարավային Խորասանում
https://parstoday.ir/hy/news/iran-i239538-Բացահայտեք_Իրանը_Մախոնիկ._Յուրահատուկ_ճարտարապետությամբ_և_պատմությամբ_գյուղ_Հարավային_Խորասանում
Մախոնիկ գյուղը, որը գտնվում է Իրանի Բիրդանդից 143 կիլոմետր հեռավորության վրա, հայտնի է որպես աշխարհի յոթ զարմանահրաշ գյուղերից մեկը։
(last modified 2025-11-22T06:45:43+00:00 )
Նոյեմբեր 22, 2025 10:14 Asia/Tehran
  • Բացահայտեք Իրանը-  Մախոնիկ. Յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմությամբ գյուղ՝ Հարավային Խորասանում

Մախոնիկ գյուղը, որը գտնվում է Իրանի Բիրդանդից 143 կիլոմետր հեռավորության վրա, հայտնի է որպես աշխարհի յոթ զարմանահրաշ գյուղերից մեկը։

 Մինչև մոտ մեկ դար առաջ գյուղի բնակիչների մեծ մասի հասակը չէր գերազանցում մեկ մետրը, և տները կառուցվել են այս ֆիզիկական բնութագրին համապատասխան։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ցածր  տանիքներով կավե տներով,և փոքր դռներով Մախոնիկի ճարտարապետությունը դեռևս վկայում է այս տարածաշրջանի ավանդական կենսակերպի մասին։
Տեղական պատմությունների համաձայն՝ Մախոնիկում առաջինը հաստատվել է մի աֆղանցի ընտանիք՝ մոտ  400 տարի առաջ։ 

Նշվում է, որ բնակիչների կարճ հասակի պատճառներից են եղել Երկարատև մեկուսացումը, ներխմբային ամուսնությունները և սահմանափակ սնունդը։   Հնագիտական գտածոները նաև ցույց են տալիս, որ տարածաշրջանը բնակեցված է եղել մի քանի հարյուր տարի։