Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անհիմն պնդումները Իրանի երեք կղզիների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i239978-Պարսից_ծոցի_համագործակցության_խորհրդի_անհիմն_պնդումները_Իրանի_երեք_կղզիների_վերաբերյալ
Pars Today- Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կրկին կրկնեց իր անհիմն պնդումները Իրանի երեք կղզիների և Արաշ գազի հանքավայրի նկատմամբ։
(last modified 2025-12-04T06:11:50+00:00 )
Դեկտեմբեր 04, 2025 09:41 Asia/Tehran
  • Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անհիմն պնդումները Իրանի երեք կղզիների վերաբերյալ

Pars Today- Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կրկին կրկնեց իր անհիմն պնդումները Իրանի երեք կղզիների և Արաշ գազի հանքավայրի նկատմամբ։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարները չորեքշաբթի երեկոյան Բահրեյնում կազմակերպված համաժողովի ավարտին կրկին  անհիմն հայտարարությամբ հանդես եկան ասելով որ Մեծ ԹոնբՓոքր Թոնբ և Բումուսա երեք կղզիները պատկանում են Էմիրություններին։ Մինչդեռ դրանք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անբաժանելի մասն են։ Իր եզրափակիչ հայտարարության մեջ խորհուրդը, շարունակելով իր կրկնվող պնդումները, հայտարարեց, որ խորհուրդը ընդգծում է իր հետևողական դիրքորոշումը և նախորդ բանաձևերը, որոնք դատապարտում են Իրանի կողմից Մեծ և Փոքր Թոնբերի և Աբու Մուսաբի երեք էմիրաթական կղզիների օկուպացիան։ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, միջամտելով Իրանի տարածքային ինքնիշխանությանը ընդգծել է. ԱՄԷ-ի ինքնիշխանության իրավունքը երեք կղզիների, տարածքային ջրերի, օդային տարածքի, մայրցամաքային շելֆի և այդ կղզիները շրջապատող բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ, որոնք Աբու Դաբին համարում է իր տարածքի անբաժանելի մասը։