Իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային և տեխնոլոգիական մի պատվիրակություն Հայաստան կայցելի։
https://parstoday.ir/hy/news/iran-i240122-Իրանական_գիտելիքահենք_ընկերությունների_առևտրային_և_տեխնոլոգիական_մի_պատվիրակություն_Հայաստան_կայցելի
Pars Today - Բժշկական սարքավորումների, դեղագործության, լաբորատոր սարքավորումների և սննդի արդյունաբերության ոլորտներում գործող իրանական գիտելիքահենք ընկերություններից կազմված մի պատվիրակություն կայցելի Հայաստան։
(last modified 2025-12-08T06:14:14+00:00 )
Դեկտեմբեր 08, 2025 09:44 Asia/Tehran
  • Իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային և տեխնոլոգիական մի պատվիրակություն Հայաստան կայցելի։

Pars Today - Բժշկական սարքավորումների, դեղագործության, լաբորատոր սարքավորումների և սննդի արդյունաբերության ոլորտներում գործող իրանական գիտելիքահենք ընկերություններից կազմված մի պատվիրակություն կայցելի Հայաստան։

Իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային և տեխնոլոգիական պատվիրակությունը Հայաստան կայցելի հունվարի 19-23-ը։ Այս պատվիրակության նպատակն է ընդլայնել առևտրային փոխգործակցությունը, ստեղծել նոր հնարավորություններ գիտելիքահենք արտադրանքի մատակարարման համար, բանակցել հայ տնտեսական գործընկերների հետ և բացահայտել համատեղ համագործակցության հնարավորությունները առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս պատվիրակության շրջանակներում իրանական գիտելիքահենք ընկերությունները կմասնակցեն տարբեր մասնագիտացված միջոցառումների և հանդիպումների։

Պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, կմասնակցեն ՀՀ առևտրի պալատում կայանալիք գործարար նիստերին, կհանդիպեն երկրի գործարարների և գործատուների միության, տեխնոլոգիական և նորարարական միությունների և ասոցիացիաների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարեն հայկական ներդրումային ընկերությունների հետ։