Լուսանկարչական ռեպորտաժ Իրանում անցկացված միջոցառումների մասին | Փողոցային ներկայացումներից մինչև արտաճանապարհային մրցումներ
https://parstoday.ir/hy/news/iran-i240198-Լուսանկարչական_ռեպորտաժ_Իրանում_անցկացված_միջոցառումների_մասին_Փողոցային_ներկայացումներից_մինչև_արտաճանապարհային_մրցումներ
Համադանի փողոցներում թատերական խմբերի ներկայացումներից մինչև Քիշում անցկացվող 5000 հոգանոց տղամարդկանց և կանանց մարաթոնյան մրցավազքը, Սուրբ Մինասի տոնին նվիրված արարողությունից մինչև Իրանի ագարակներում բամբակի բերքահավաքը, Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի գեղեցիկ աշունը և արտաճանապարհային հեծանվային մրցումները կդիտենք, Pars Today-ի այս հոդվածում տեղադրված լուսանկարներում։
(last modified 2025-12-09T15:06:45+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 18:09 Asia/Tehran
  •  Թատերական խմբերը Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում հանդես են եկել ներկայացումներով 
    Թատերական խմբերը Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքում հանդես են եկել ներկայացումներով 

Համադանի փողոցներում թատերական խմբերի ներկայացումներից մինչև Քիշում անցկացվող 5000 հոգանոց տղամարդկանց և կանանց մարաթոնյան մրցավազքը, Սուրբ Մինասի տոնին նվիրված արարողությունից մինչև Իրանի ագարակներում բամբակի բերքահավաքը, Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի գեղեցիկ աշունը և արտաճանապարհային հեծանվային մրցումները կդիտենք, Pars Today-ի այս հոդվածում տեղադրված լուսանկարներում։

Անցյալ շաբաթ օրը Իրանի արևմուտքում գտնվող Համադան քաղաքի փողոցներում թատերախմբերի ներկայացումներով և երեխաների ու ընտանիքների ոգևորված ներկայությամբ տեղի ունեցավ մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնի բացումը։ Միջոցառում, որը քաղաքի փողոցները վերածեց գույների, երաժշտության և ժպիտների գեղեցիկ տեսարանի։

Մանկապատանեկան թատերական 30-րդ միջազգային փառատոնը Համադանում

Դեկտեմբերի սկզբին համաձայն Հայ Առաքելական եկեղեցու ծիսական օրացույցի՝ քրիստոնեական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի հիշատակի օրն է:

Արդարեւ այս առիթով, դեկտեմբերի 8-ին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս․ եւ անմահ պատարագ եւ տոնակատարվեց Ս. Մինասի եւ  Թեհրանում գտնվող համանուն եկեղեցու անվանակոչության տոնը։

Հանդիսավոր Ս. եւ անմահ պատարագ Ս. Մինասի տոնի առիթով

Թեհրանում անցկացվեցին Իրանի տղամարդկանց և կանանց երրորդ արտաճանապարհային մրցումները։

Իրանի լավագույն ամենագնացների արտաճանապարհային մրցույթ

Աշունը Մազանդարանում,Իրանի հյուսիսը՝ ծառերի  գունագեղ տերևներով և զով ու հաճելի եղանակով։

Աշունը Մազանդարանում

Քիշի 5000 հոգանոց մարաթոնյան վազքը անցկացվել է ամբողջ երկրից ժամանած մարզիկների և վազորդների մասնակցությամբ՝ երկու առանձին՝ 15 և 42 կիլոմետրանոց երթուղիներով և կանանց  ու  տղամարդկանց երկու մեծ խմբերով։

Քիշի մարաթոնյան մրցավազք

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի Թորբաթ Հեյդարիե քաղաքի գյուղատնտեսական և արդյունաբերական ֆերմաներում սկսվել է բամբակի և զաֆրանի բերքահավաքը։

Բամբակի բերքահավաք Թորբաթ Հեյդարիեում
Զաֆրանի բերքահավաք Խորասան Ռազավիում