Ղարիբաբադի. Քաղաքակրթությունների դաշինքը պետք է լինի դիմադրություն՝ պատերազմական գործողությունների և գերիշխանության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i240412-Ղարիբաբադի._Քաղաքակրթությունների_դաշինքը_պետք_է_լինի_դիմադրություն_պատերազմական_գործողությունների_և_գերիշխանության_դեմ
Ռիադում կազմակերպված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ գլոբալ վեհաժողովում, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ընդգծեց «Քաղաքակրթությունների դաշինքի» դերի վերաիմաստավորման անհրաժեշտությունը՝ այն անվանելով միջազգային համակարգում պատերազմական գործողություններին, գերիշխանությանը և անարդարությանը դիմակայելու ռազմավարական գործիք։
(last modified 2025-12-15T12:18:23+00:00 )
Դեկտեմբեր 15, 2025 15:48 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Քաղաքակրթությունների դաշինքը պետք է լինի դիմադրություն՝ պատերազմական գործողությունների և գերիշխանության դեմ

Ռիադում կազմակերպված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ գլոբալ վեհաժողովում, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ընդգծեց «Քաղաքակրթությունների դաշինքի» դերի վերաիմաստավորման անհրաժեշտությունը՝ այն անվանելով միջազգային համակարգում պատերազմական գործողություններին, գերիշխանությանը և անարդարությանը դիմակայելու ռազմավարական գործիք։

Նա ընդգծեց, որ Քաղաքակրթությունների դաշինքը չպետք է մնա միայն երկխոսության մակարդակում, այլ պետք է դառնա ակտիվ դիմադրություն համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող քաղաքականության դեմ։
Անդրադառնալով 2001 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպությունում «Քաղաքակրթությունների միջև երկխոսության տարի» հռչակելու Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությանը, Ղարիբաբադին ընդգծեց Իրանի պատրաստակամությունը համագործակցել այլ երկրների հետ՝ համաշխարհային համերաշխությունն ամրապնդելու համար։ Նրա խոսքով՝ իրանական քաղաքակրթությունը, հենվելով իմաստության, հանդուրժողականության և փոխըմբռնման վրա, մեծ ներուժ ունի նպաստելու կայուն խաղաղությանը և համաշխարհային համակեցությանը։

Իր ելույթի մեկ այլ բաժնում Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձավ ժամանակակից աշխարհին ուղղված մարտահրավերներին, այդ թվում՝ պատերազմներին, միակողմանի պատժամիջոցներին, աղքատությանը, մարդասիրական ճգնաժամերին և կլիմայի փոփոխությանը, և այս խնդիրները համարեց ՄԱԿ-ի կանոնադրության թուլության և միջազգային ինստիտուտների, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի անարդյունավետության նշան։

Նա սիոնիստական ​​ռեժիմին և Միացյալ Նահանգներին մեղադրեց  պատերազմ հրահրելու և ագրեսիայի մեջ և միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ արեց ավելի լուրջ արձագանք տալ այդ գործողություններին։

Ղարիբաբադին ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը չի հանձնվի սպառնալիքներին և ագրեսիային, և որ Քաղաքակրթությունների դաշինքը կարող է դառնալ ազգերի իրավունքների, համաշխարհային արդարության և կայուն խաղաղության պաշտպանության արդյունավետ շրջանակ ձևավորվող բազմաբևեռ համակարգում։