Լուրեր միջանցքների մասին/ Փեզեշքյան. Հաղորդակցման միջանցքների նախագծերը կառավարության օրակարգի առաջնահերթություններից են
Ընդգծելով հաղորդակցության միջանցքների ռազմավարական դերը տնտեսական զարգացման և երկրի տարանցիկ դիրքի բարձրացման գործում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարեց, որ այս նախագծերի իրագործման ավարտը առաջնահերթություն է կառավարության ծրագրերում։
Մասուդ Փեզեշքյանը հայտարարեց, որ կառավարությունը, կենտրոնանալով հյուսիսը հարավին և արևելքը արևմուտքին կապելու վրա, ձգտում է ակտիվացնել անտեսված տրանսպորտային հզորությունները և Իրանը վերածել տարածաշրջանային հիմնական տարանցիկ հանգույցներից մեկի։ Նրա խոսքով՝ նախատեսված միջանցքները կարող են կրճատել ապրանքների տեղափոխման ծախսերն ու ժամանակը և ամրապնդել Իրանի տնտեսական կապերը հարևան երկրների հետ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Փեզեշքյանը հայտնելով մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը Աստարա-Ռաշտ, Շալամչե-Բասրա և, ամենայն հավանականությամբ, Զահեդան-Չաբահար միջանցքների ավարտի մասին, հավելել է,-«Շալամչե-Բասրա» նախագծի հետ կապված աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել է Իրանի կողմից, և որ իրաքյան կողմը նույնպես հետևում է իր պարտավորություններին։ Նա նաև հայտնել է փորձագետների ներկայությամբ Աստարա-Ռաշտ նախագծի շահագործման մեկնարկի մասին։
Այս համատեքստում, Caspian Post պարբերականը Մարանդ-Չեշմե Սորայա երկաթուղային երթուղին համարել է Իրանը եվրասիական տարանցիկ ցանցին կապող հիմնական օղակներից մեկը: Այս երթուղին, որը միանում է թուրքական երկաթուղային ցանցին, կարող է լինել Չինաստան-Եվրոպա շարունակական միջանցքի մաս և ամրապնդել Իրանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանի լոգիստիկ հավասարումներում։
Այս բոլոր տեղաշարժերը ցույց են տալիս, որ 14-րդ կառավարությունը, միջանցքների վերաբերյալ ռազմավարական մոտեցում ունենալով, տարանցիկ զարգացումը համարում է տնտեսական աճի և Իրանի տարածաշրջանային դերի բարձրացման հիմնական գործիքներից մեկը։