Իրան-Ռուսաստան համաձայնագրերի իրականացման արագացումը երկու երկրների ռազմավարական հարաբերությունների առաջնահերթությունն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան համաձայնագրերի իրականացման արագացումը երկկողմ հարաբերությունների գլխավոր առաջնահերթություն։ Նա ընդգծել է հաղորդակցությունների շարունակականության և համատեղ նախագծերի կանոնավոր իրականացման անհրաժեշտությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները մտքեր են փոխանակել է երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի և համագործակցության համաձայնագրերի իրականացման գործընթացի շուրջ, մասնավորապես՝ տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի և էլեկտրակայանների ոլորտներում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների վերջերս Աշխաբադում կայացած հանդիպմանը, Փեզեշքյանն ընդգծել է համատեղ նախագծերի ճշգրիտ և արագ իրականացման, շարունակական հաղորդակցության շարունակականության ինչպես նաև համագործակցության բոլոր ոլորտներում համաձայնագրերի գործնական կիրառման կարևորությունը։
Իրանի նախագահը Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ և մաղթել խաղաղություն, բարգավաճում և կայուն առաջընթաց։
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև ռազմավարական և ամուր հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, ՌԴ նախագահը կարևորել է այս տարվա առաջին 10 ամիսներին երկկողմ առևտրի 10 տոկոս աճը և ընդգծել համագործակցության ամրապնդման շարունակականությունը և բոլոր երկկողմ ոլորտներում համաձայնագրերի իրականացման արագացումը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համատեղ համաձայնագրերն ու նախագծերը իրականացվում են լրջությամբ և միմյանց հետ լիովին համակարգված։
Ռուսաստանի նախագահը նաև ափսոսանք է հայտնել, մերժել և դատապարտել է ԱՄՆ նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի հակաիրանական վերջին հայտարարությունները։
Իրանի և Ռուսաստանի նախագահները ընդգծել են շարունակական երկխոսության և համագործակցության շարունակականությունը, տնտեսական և էներգետիկ փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարանցման, տրանսպորտի և էլեկտրակայանների ոլորտներում գործադիր համաձայնագրերի առաջխաղացումը, և հաստատել են համատեղ նախագծերի իրականացման հետագա համակարգումը։