Արաղչի. Ամերիկան պետք է պատասխանատվություն կրի Իրանի դեմ իր գործողությունների համար
-
ԻԻՀ արտաքին գործերի նախարար՝ Աբբաս Արաղչի
Pars Today -Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. Ամերիկան պետք է պատասխանատվություն կրի Իրանի դեմ իր գործողությունների համար։
Ըստ Pars Today-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրապարակման ինստիտուտի «Իրանի ձայն» ինտերնետային թերթում հրապարակված խմբագրականում ընդգծել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության շրջանակներում, լրջորեն և շարունակ հետապնդում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը պարտադրված 12-օրյա պատերազմի և Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների նկատմամբ։ Նա ասել է. «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար»։
Նշելով, որ դաշտային ապացույցները և պաշտոնական հայտարարությունները հստակորեն ցույց են տալիս, որ Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ոչ թե ինքնաբուխ անկարգություններ էին, այլ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հետախուզական, լրատվամիջոցների և օպերատիվ աջակցությամբ նպատակային նախագծի մի մաս, Արաղչին հավելել է. «Դրանից բացի, որոշ երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական և հյուպատոսական ներկայացուցչությունների վրա հարձակումը 1961 և 1963 թվականների Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական իրավունքների մասին կոնվենցիաների խախտման և դիվանագիտության կարմիր գծերի հատման հստակ նշան է»։
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում տեղի ունեցած վերջին զարգացումները և կազմակերպված ահաբեկչական գործողությունները կրկին բացահայտել են ԱՄՆ կառավարության վարքագծի իրական բնույթը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, բայց դրանից առավել կարելի է ասել,որ դա հասարակական կարծիքի մոտ առաջացրել է մի հիմնարար հարց միջազգային հարաբերությունների ոլորտում,այն է՝ արդյոք կարո՞ղ են կառավարությունները շարունակել բացահայտ միջամտել այլ երկրների ներքին գործերին առանց գին վճարելու։ Արաղչին հավելել է.-«Հանցավոր տարրերի մարզումը, զինումը և ուղղորդումը, բռնության անմիջական խրախուսումը և Իրանի ներքին անվտանգությունը անկայունացնելու փորձերը բոլորն էլ այն բաղադրիչներն են, որոնք այս իրադարձությունները դուրս են բերել ներքին բողոքի խաղաղ ցույցերի մակարդակից և ահաբեկչական գործողությունից բացի վերածել միջազգային իրավունքի լուրջ խնդրի»։
Իրանի իրավական քայլը՝ հստակ ուղերձ միջազգային համակարգին
Արաղչին նաև հավելել է. «Իրանի դեմ ԱՄՆ միջամտությունների և թշնամական գործողությունների փաստաթղթավորումը ընթացքի մեջ է, և ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական քայլեր՝ դատական հայցերը ներքին և միջազգային իրավասու մարմինների կողմից օրակարգում ներառվելու համար։ Այս ուղին ամենայն լրջությամբ կշարունակվի։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի զիջի Իրանի ժողովրդի իրավունքները և թույլ չի տա, որ ահաբեկչությանը աջակցելը դառնա անարժեք գործեղանակ միջազգային համակարգում: Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»: