Արաղչի. Աննպատակ Եվրամիությունը կորցրել է Արևմտյան Ասիայում իր աշխարհաքաղաքական կշիռը
Մյունխենի անվտանգության համաժողովը «Մյունխենի կրկես» անվանելով՝ ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ աննպատակ Եվրամիությունը կորցրել է Արևմտյան Ասիայում իր աշխարհաքաղաքական կշիռը։
Iran Press-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին ասել է․ «Ցավալի է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը, որը սովորաբար համարվում էր լուրջ միջոցառում, Իրանի հարցում վերածվել է «Մյունխենի կրկեսի»։ Այս անկումը, որտեղ արտաքին տեսքը գերադասելի է էությանը, պարունակում է կարևոր ուղերձներ»։
Արաղչիի խոսքով՝ ուղերձներից մեկն այն է, որ Եվրամիությունը շփոթված է թվում, և այս շփոթության արմատը Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումները հասկանալու անկարողությունն է։
Նրա խոսքով՝ մյուս ուղերձն այն է, որ ռազմավարական տեսանկյունից աննպատակ Եվրամիությունը կորցրել է Արևմտյան Ասիայիր աշխարհաքաղաքական կշիռը, իսկ Գերմանիան առաջատար դեր է ստանձնել իր տարածաշրջանային քաղաքականությունն ամբողջությամբ Իսրայելին հանձնելու գործում։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Մեղմ ասած, Եվրոպայի ընդհանուր ընթացքը շատ լուրջ և մտահոգիչ է։ Ի՞նչ է նշանակում այս իրավիճակը գործնականում։ Եվրամիության և Եվրոպական եռյակի կաթվածահարությունն ու աննշանությունը հստակ երևում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ զարգացումներում»։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի համար, որը մի ժամանակ բանակցությունների հիմնական կողմերից էր, այժմ ոչ մի տեղ չկա. ընդհակառակը, Իրանի ընկերները տարածաշրջանում գործում են շատ ավելի արդյունավետ և օգտակար, քան այս անզոր և մարգինալացված Եվրոպական եռյակը։