Կարճ լուրեր- Իրանը միացել է աշխարհի 110 առաջադեմ արտադրանքն արատադրողների ակումբին
https://parstoday.ir/hy/news/world-i242840-Կարճ_լուրեր_Իրանը_միացել_է_աշխարհի_110_առաջադեմ_արտադրանքն_արատադրողների_ակումբին
Իրանը միացել է 110 հաստատված առաջադեմ արտադրանք ունեցող երկրների խմբին, Ռոյան հետազոտական ինստիտուտի միջոցով լիցենզավորելով և թողարկելով վեց նոր արտադրանք բջջային թերապիայի և հյուսվածքային ինժեներիայի ոլորտում։
(last modified 2026-02-15T08:25:42+00:00 )
Փետրվար 15, 2026 09:24 Asia/Tehran
  • Կարճ լուրեր- Իրանը միացել է աշխարհի 110 առաջադեմ արտադրանքն արատադրողների ակումբին

Իրանը միացել է 110 հաստատված առաջադեմ արտադրանք ունեցող երկրների խմբին, Ռոյան հետազոտական ինստիտուտի միջոցով լիցենզավորելով և թողարկելով վեց նոր արտադրանք բջջային թերապիայի և հյուսվածքային ինժեներիայի ոլորտում։

Իրանի Ռոյան հետազոտական ինստիտուտի հետազոտողները ստացել են բջջային թերապիայի և հյուսվածքային ինժեներիայի ոլորտում վեց նոր արտադրանքի լիցենզավորում և նշված արտադրանքը մտել է շուկա։ Այս նվաճմանմբ Իրանը միացել է ոլորտում 110 հաստատված առաջադեմ արտադրանք ունեցող երկրների թվին։ 
Pars Today-ի տվյալներով՝ այս նվաճումը  հիվանդներին թույլ կտա ստանալ ժամանակակից  բուժում և կնվազեցնի բարդ բժշկական արտադրանքի ներմուծումից կախվածությունը։
Այս նվաճումը, բացի երկրի գիտական դիրքը տարածաշրջանում ամրապնդելուց, կարող է նաև նպաստել գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացմանը։

Ֆրեդերիկսեն. Գրենլանդացիները հայտարարել են, որ չեն ուզում դառնալ ամերիկացիներ 
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է. «Գրենլանդացիները հստակ ասել են, որ չեն ուզում դառնալ ամերիկացիներ»: 
Նա հավելել է. «Մենք և Եվրոպան համաձայն չենք Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի հետ: Մենք սկսել ենք մշակել «Արկտիկական դար» անվամբ շրջանակ՝ Գրենլանդիայում մշտական ռազմական ներկայություն հաստատելու համար: Երկրների ինքնիշխանությունը պետք է հարգվի»: 
  

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն 

Օրբան. Ուկրաինան շարունակում է փող կուլ տալ  
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է. «Բուդապեշտը երբեք թույլ չի տա իրեն կորցնել իր վետոյի իրավունքը Եվրամիությունում»: 
Նա հավելել է. «Եվրամիությունն արդեն 200 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի վրա, բայց երկիրը շարունակում է փող կուլ տալ»:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան 

Չինաստանը  նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին, Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում, հայտարարել է, որ «Չինաստանը Թայվանից անջատելու ջանքերը, ամենայն հավանականությամբ, կարող են Պեկինին և Վաշինգտոնին մղել առճակատման» և ընդգծել է, որ երկու երկրների համար ավելի լավ տարբերակ է համագործակցությունը: 
Նա նշել է, որ Թայվանը Չինաստանի մայրցամաքային մասի անբաժանելի մասն է,  «վերամիավորման» սկզբունքը բանակցելի չէ, և Պեկինը չի բացառում ուժի կիրառումը, նույնիսկ անհրաժեշտության դեպքում: 

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յի

Ռուս պաշտոնյա. Մենք պետք է համատեղ աշխատենք՝ Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը նվազեցնելու համար 
ՌԴ հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը իր ուղերձում կոչ է արել համակարգված միջազգային ջանքեր գործադրել՝ Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը նվազեցնելու համար: Ռուս պաշտոնյայի խնդրանքը հնչել է ի պատասխան հարցման արդյունքների, որոնք ցույց են տվել, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է բռնկվել առաջիկա հինգ տարիների ընթացքում, ինչը արտացոլում է միջազգային մտահոգությունների աճը ներկայիս լարվածության լիամասշտաբ հակամարտության վերածվելու վերաբերյալ: