ԻՀՊԿ ՌՈՒ զորավարժությունները խորհրդանշում են Իրանի պաշտպանական և ռազմավարական ուժը Պարսից ծոցում
https://parstoday.ir/hy/news/iran-i242930-ԻՀՊԿ_ՌՈՒ_զորավարժությունները_խորհրդանշում_են_Իրանի_պաշտպանական_և_ռազմավարական_ուժը_Պարսից_ծոցում
Pars Today - ԻՀՊԿ ռազմածովային զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է Պարսից ծոցի իրանական կղզիներում։
(last modified 2026-02-17T07:37:50+00:00 )
Փետրվար 17, 2026 11:07 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի զորավարժությունները Պարսից ծոցում
    ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի զորավարժությունները Պարսից ծոցում

Pars Today - ԻՀՊԿ ռազմածովային զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է Պարսից ծոցի իրանական կղզիներում։

ԻՀՊԿ ՌՈՒ զորավարժությունները հաջողությամբ անցկացվել են երկուշաբթի (փետրվարի 16-ին՝ Պարսից ծոցի իրանական կղզիներում նոր մարտավարության և զենքի վարժանքներով։

Այս զորավարժության ընթացքում Պարսից ծոցի իրանական կղզիներում տեղակայված ԻՀՊԿ ռազմածովային ուժերի արագ արձագանքման գումարտակները կիրառել են հարձակողական և պաշտպանական ամենաժամանակակից մարտավարությունները։ Այս վարժանքների ընթացքում հրթիռային ստորաբաժանումները կիրառել են հրթիռների և հրթիռային մարտավարության ամենաժամանակակից տեսակները և գործողությունները՝ էլեկտրոնային պատերազմի պայմաններում։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերը և ստորջրյա ստորաբաժանումները իրանական երեք կղզիներից ոչնչացրել են այս վարժանքների նշված թիրախները։ Վարժանքների հիմնական փուլը կշարունակվի երեքշաբթի (փետրվարի 17-ին) Հորմուզի նեղուցում՝ այս ռազմավարական նեղուցի խելացի վերահսկողությամբ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում, և այս վերահսկողությունն ամբողջական է օդում, ջրում և ցամաքում»։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի անվտանգությունը և կանխել անապահովության ստեղծումը։ Կարևոր սկզբունք է, որ ապահովված լինեն այս նեղուցով երթևեկոող ոչ թշնամի երկրների շահերը, և ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հաստատել են այս անվտանգությունը՝ օգտագործելով սարքավորումներ, համակարգեր, ինչպես նաև կանոնավոր պարեկություն կատարելով»։

Պարսից ծոցի իրանական կղզիներում և Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունները տարածաշրջանի ամենակարևոր ռազմական իրադարձություններից են, քանի որ այս տարածքները միացման կետն են և աշխարհում էներգիայի փոխանցման ամենակարևոր ուղին։ Հորմուզի նեղուցը ամեն օր ականատես է լինում միլիոնավոր բարել նավթի համաշխարհային շուկաներ անցնելուն, և այս տարածաշրջանում ցանկացած սպառնալիք կամ անապահովություն կարող է անմիջականորեն ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Ռազմական ասպեկտից բացի, ԻՀՊԿ-ի զորավարժությունները ցույց են տալիս Իրանի հզորությունն ու կարողությունն այս միջազգային ջրային ուղին վերահսկելու և ապահովելու հարցում։

Այս զորավարժությունների անցկացումը ցույց է տալիս, որ Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է փոխադարձ անվտանգության և միջազգային ծովային իրավունքների հարգանքի վրա։

Այս զորավարժությունների պատգամը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին այն է, որ Իրանը չի նահանջի պաշտպանական ոլորտից ճնշման և պատժամիջոցների քաղաքականության պայմաններում և Իրանը ոչ միյան սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի երկրներին, այլև ապահովում է հավաքական անվտանգությունը և ունի արդյունավետ ու անկախ միջոցներ ցանկացած թշնամական գործողության արձագանքելու համար։