Իրանի և Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները քննարկել են երկկողմ առևտրի խթանման ուղիները
-
Իրանի և Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները քննարկել են երկկողմ առևտրի խթանման ուղիները
Իրանի և Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են կրթական համագործակցությունը զարգացնելու և մաքսային ընթացակարգերի ու վերահսկողության հոսքը հեշտացնելու ուղիները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցել են Իրանի մաքսային ծառայության պլանավորման և միջազգային հարաբերությունների տնօրենի պաշտոնակատար տեղակալ Հասան Ալիդուստին, աշխատակազմի ղեկավարների խումբը և մասնագիտացված գրասենյակի ներկայացուցիչները։
Կողմերը քննարկել են Իրանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև մաքսային վարչական համագործակցության մասին համաձայնագրի և կրթական համագործակցության զարգացման և մաքսային ընթացակարգերի ու վերահսկողության հոսքը հեշտացնելու ուղղությամբ արվող քայլերն, ինչպես նաև երկու երկրների մաքսային գրասենյակների ղեկավարների պարբերական հանդիպումների և միջազգային համագործակցության գրասենյակների մակարդակով փորձագիտական հանդիպումների ու խորհրդակցությունների հետ կապված հարցեր։
Հանդիպումից հետո մասնագիտական քննարկում է տեղի ունեցել նաև երկու երկրների միջև մաքսային համագործակցությունը բարելավելու և խնդիրները լուծելու նպատակով ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ։