Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հավատավոր գործիչ Վարդան Վարդանյանը
https://parstoday.ir/hy/news/iran-i243168-Մահացել_է_իրանահայ_ազգային_հասարակական_հավատավոր_գործիչ_Վարդան_Վարդանյանը
Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հավատավոր գործիչ Վարդան Վարդանյանը։
(last modified 2026-02-22T11:39:31+00:00 )
Փետրվար 22, 2026 15:09 Asia/Tehran
  • Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հավատավոր գործիչ Վարդան Վարդանյանը

Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հավատավոր գործիչ Վարդան Վարդանյանը։

1984 թվականից շուրջ 16 տարի Թեհրանի եւ հյուսիսային Իրանահայությունն իր մանդատը վստահել էր ճրտ. Վարդան Վարդանյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանում։ Նա որպես պատգամավոր և տարբեր հանձնաժողովների անդամ մի քանի գումարումների ընթացքում ընդգրկված է եղել Արդյունաբերության հանձնաժողովում և ընտրվել այդ հանձնաժողովի ղեկավար կազմի անդամ։

Վարդան Վարդանյանի գործունեությունն ու կատարած աշխատանքները լայնորէն հայտնի են իրանահայ համայնքին, հատկապես Իրան-Իրաք պատերազմի տարիներին եւ պատերազմին հաջորդած շրջանում։ Նա նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերության ոլորտում աշխատող գործարարների գործունեության կազմակերպման եւ բարելավման գործում։ Վարդան Վարդանյանի գործունեությունը չի սահմանափակվել միայն արդյունաբերության ոլորտով։

Նա երկար տարիներ ստանձնել է պարսկերենով հրատարակվող «Պայման» պարբերականի հրատարակման պատասխանատվությունը՝ որպես արտոնատեր։

2011 թվականին Վարդան Վարդանյանին է շնորհվել Մովսես Խորենացու շքանշանը: Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների «Սահաբ» ցանցի հայկական ալիքը, իր խորին ցավակցությունն է հայտնում Վարդան Վարդանյանի ընտանիքին, հարազատներին եւ ողջ իրանահայ համայնքին՝ կիսելով անդառնալի կորստի վիշտը։