Բաղային արձագանքել է ԱՄՆ դեսպանի խոսքերին. Գաղափարական ծայրահեղ հռետորաբանությունը դատապարտված է
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Թել Ավիվում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հայտարարությունները, այն մասին թե սիոնիստական ռեժիմի կողմից «Նեղոսից մինչև Եփրատ» արաբա-իսլամական հողերի օկուպացիան թույլատրելի է։
Ըստ IRNA-ի, Իսմայիլ Բաղային կիրակի օրը X-ի իր էջում անդրադառնալով Իսլամական համագործակցության կազմակերպության հրապարակած հաղորդագրության, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է այս «գաղափարական ծայրահեղ հռետորաբանությունը». հայտարարություններ, որոնք օկուպացիոն ռեժիմին ավելի հանդուգն են դարձնում պաղեստինցիների և տարածաշրջանի երկրների դեմ հանցագործությունները և ագրեսիաները շարունակելու հարցում։
Ըստ IRNA-ի, օկուպացված պաղեստինյան տարածքներում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին մի հարցազրույցում պնդել է, որ իսրայելական ռեժիմն ունի «կրոնական իրավունք» գերիշխելու ամբողջ Միջին Արևելքում, կամ գոնե դրա մեծ մասում։