Իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային պատվիրակություն է ուղարկվելու Սաուդյան Արաբիայի տեխնոլոգիական ցուցահանդես
Pars Today - Իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային պատվիրակություն կուղարկվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայանալիք LEAP 2026 միջազգային ցուցահանդեսին։
Իրանի գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության վարչության հաղորդակցության և տեղեկատվության կենտրոնին վկայակոչելով Pars Today֊ը տեղեկացնում է, որ իրանական գիտելիքահենք ընկերությունների առևտրային պատվիրակություն LEAP 2026 միջազգային ցուցահանդես ուղարկելու ծրագիրը նպատակ ունի զարգացնել միջազգային շուկաները, ներկայացնել իրանական ընկերությունների տեխնոլոգիական հնարավորությունները և ստեղծել համագործակցության հնարավորություններ տարածաշրջանի ներդրողների և տեխնոլոգիական ընկերությունների հետ։
LEAP ցուցահանդեսը կանցկացվի Ռիադում 2026 թվականի ապրիլի 13-ից 16-ը, և ցուցահանդեսի հիմնական թեմաները կներառեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը, ֆինանսական տեխնոլոգիաները (FinTech), կիբերանվտանգությունը, խելացի քաղաքները, իրերի ինտերնետը, թվային առողջապահությունը, ներդրումները և ստարտափները, ինչպես նաև ապագայի զարգացող տեխնոլոգիաները։