Իրանի պաշտպանության նախարար. Անկախ և հեղափոխական աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները կընդլայնվեն
-
// Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն և Բուրկինա Ֆասոյի հայրենիքի պաշտպանության, պատերազմի և պետական նախարար գեներալ Սելեստին Սիմպուրեն
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը Բուրկինա Ֆասոյի հայրենիքի պաշտպանության, պատերազմի և պետական նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Արևմտյան Աֆրիկայի անկախ և հեղափոխական երկրների հետ հարաբերությունների զարգացումը և վերահաստատել Թեհրանի աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը։
Pars Today-ի փոխանցմամբ Mehr լրատվական գործակալությանը հղումով, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Թեհրանում գեներալ Սելեստին Սիմպուրեի հետ հանդիպման ժամանակ գնահատել է Բուրկինա Ֆասոյի կառավարության դիրքորոշումը՝ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի գործողությունները դատապարտելու և Իրանի ժողովրդին համակրանք հայտնելու հարցում։ Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Աֆրիկյան մայրցամաքի դիրքին, նա ռազմավարական է համարել այդ մայրցամաքի անկախ երկրների հետ համագործակցության ընդլայնումը։
Իրանի պաշտպանության նախարարը նաև Բուրկինա Ֆասոյի, Նիգերի և Մալիի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները որակել է որպես գաղութային քաղաքականության դեմ ժողովրդական շարժում և այս երկրների միավորումը Սահելի միության տեսքով համարել է կարևոր քայլ Արևմուտքի ճնշումների դեմ։
Այս հանդիպման ժամանակ Բուրկինա Ֆասոյի պաշտպանության նախարարը նույնպես բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրությունը և ընդգծել միջազգային համակարգում գերիշխող հարաբերություններին վերջ դնելու և արդարության ու խաղաղության ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը։