Իրանի նավահանգիստների աշխատանքը չի խափանվում. առևտրային նավերի երթևեկությունը շարունակվում է
Pars Today – Իրանի նավագնացության ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, հերքելով նավերի շարժի կասեցման մասին լուրերը, հայտարարել է, որ Իրանի նավահանգիստները գործում են առանց խափանումների, և որ հարավային նավահանգիստներից արտահանումն ու ներմուծումը շարունակվում են բնականոն հունով։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի նավագնացության և հարակից ծառայությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Մասուդ Փոլմեհը կիրակի օրը հայտարարել է, որ առևտրային նավերի երթևեկությունը բոլոր ներմուծման կետերից դեպի ԻԻՀ նավահանգիստներ շարունակվում է, և հարավային նավահանգիստներից ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացում որևէ խափանում չկա։
Հերքելով Իրան մեկնող առևտրային նավերի շարժման դադարեցման մասին տեղեկությունները, Փոլմեհն ընդգծեց. «Ապրանքների տեղափոխման գործընթացում որևէ խափանում չի եղել, և առևտրային նավերը բոլոր ներմուծման կետերից շարժվում են դեպի իրանական նավահանգիստներ»։
Իրանի հարավային նավահանգիստները, մասնավորապես Շահիդ Ռաջայի նավահանգիստը, կարևոր դեր են խաղում Իրանի արտաքին առևտրում, և դրանց շարունակական բնականոն գործունեությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային մատակարարման շղթայի համար։