Փեզեշքյան. Իսրայելը տարածաշրջանում անկայունության գլխավոր մարտահրավերն է
https://parstoday.ir/hy/news/iran-i243276-Փեզեշքյան._Իսրայելը_տարածաշրջանում_անկայունության_գլխավոր_մարտահրավերն_է
Անդրադառնալով Իրան-Լիբանան մշակութային և պատմական ընդհանրություններին, Իրանի նախագահը ընդգծել է Լիբանանի դիրքի կարևորությունը ԻԻՀ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության մեջ և այդ երկրի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։
(last modified 2026-02-25T06:04:41+00:00 )
Փետրվար 25, 2026 09:34 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իսրայելը տարածաշրջանում անկայունության գլխավոր մարտահրավերն է

Անդրադառնալով Իրան-Լիբանան մշակութային և պատմական ընդհանրություններին, Իրանի նախագահը ընդգծել է Լիբանանի դիրքի կարևորությունը ԻԻՀ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության մեջ և այդ երկրի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Հղում անելով ԻՌՆԱ-ին ՝ Pars Today-ը հայտնում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի օրը նշել է, որ Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի կրկնվող հարձակումները և անմարդկային ու էքսպանսիոնիստական միջոցառումները այդ երկրում և տարածաշրջանում անկայունության և անապահովության գլխավոր մարտահրավերն ու պատճառն են։
Նա հավելել է. «Անպաշտպան քաղաքացիների վրա հարձակումները, ազդեցիկ գործիչների սպանությունը, ռեժիմի էքսպանսիոնիստական ու պատերազմ հրահրող քաղաքականությունը թիրախավորել են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Այդ գործողությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, անսասան և հիմնված է տարածաշրջանի ժողովուրդների իրավունքների աջակցության վրա»։
Իրանի պատրաստակամությունը հայտնելով ընդլայնելու համագործակցությունն ու փոխգործակցությունը բոլոր արաբական և իսլամական երկրների, այդ թվում՝ Լիբանանի հետ, Փեզեշքյանը հավելել է. «Լիբանանի հետ հարաբերությունների զարգացումնԻրանի կառավարության առաջնահերթություններից է»։