Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց նահատակ գեներալներին և Ռամազանի պարտադրյալ պատերազմի նահատակներին 
https://parstoday.ir/hy/news/iran-i243660-Իրանի_ժողովուրդը_վերջին_հրաժեշտը_տվեց_նահատակ_գեներալներին_և_Ռամազանի_պարտադրյալ_պատերազմի_նահատակներին
Pars Today-Կայացել է Իրանի Զինված ուժերի բարձրաստիճան  հրամանատարների և Ռամազանի պարտադրյալ պատերազմի մի խումբ նահատակների հուղարկավորության արարողությունը։
(last modified 2026-03-12T04:54:55+00:00 )
Մարտ 12, 2026 08:24 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց նահատակ գեներալներին և Ռամազանի պարտադրյալ պատերազմի նահատակներին 

Pars Today-Կայացել է Իրանի Զինված ուժերի բարձրաստիճան  հրամանատարների և Ռամազանի պարտադրյալ պատերազմի մի խումբ նահատակների հուղարկավորության արարողությունը։

 Ինչպես հաղորդում է Pars Today-ը, այսօր՝ չորեքշաբթի մարտի 11-ին Թեհրանի Էնղելաբ հրապարակում մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Իրանի Զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների և Ռամազանի պարտադրյալ պատերազմի մի խումբ նահատակների հուղարկավորության արարողությունը։
Այս արարողության ընթացքում տեղի է ունեցել Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նահատակ  պետ՝ Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  գլխավոր հրամանատար՝ նահատակ   գեներալ Մոհամմադ Փաքփուրի, Իրանի պաշտպանության խորհրդի նահատակ  քարտուղար՝ ծովակալ Ալի Շամխանիի, Իրանի պաշտպանության և Զինված ուժերի  նահատակ նախարար՝ բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի և Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր  հրամանատարության գրասենյակի նահատակ ղեկավար՝ Մոհամմադ Շիրազիի հուղարկավորությունը։ 

Արարողության ընթացքում նաև տեղի է ունցել մի շարք այլ նահատակ հրամանատարների, այդ թվում գեներալ Դարե Բաղիի, գեներալ Ալի Թաջիկի, գեներալ Դավուդ Ասգարիի, գեներալ Հոսեյնի Մոթլաղի, գեներալ Բաբայանի, գեներալ Հելալիի, գեներալ Ռեզայիանի և մի խումբ այլ քաղաքացիների, այդ թվում ընտանիքների հուղարկավորությունը,որոնք նահատակվել են «Ռազմազանի պատերազմի» ընթացքում։