«Սադեղ» գործողության 40-րդ ալիքի իրականացումը՝ «Իսլամական դիմադրության» հետ համագործակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i243666-Սադեղ_գործողության_40_րդ_ալիքի_իրականացումը_Իսլամական_դիմադրության_հետ_համագործակցությամբ
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Սադեղ» գործողության 40-րդ ալիքի իրականացման մասին։
(last modified 2026-03-12T06:37:49+00:00 )
Մարտ 12, 2026 10:07 Asia/Tehran
  • «Սադեղ» գործողության 40-րդ ալիքի իրականացումը՝ «Իսլամական դիմադրության» հետ համագործակցությամբ

Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Սադեղ» գործողության 40-րդ ալիքի իրականացման մասին։

Ըստ Pars Today-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հրատապ լուրում հայտարարեց, որ «Սադեղ» գործողության 40-րդ ալիքում «Խոստում» 4-րդ գործողության 5 ժամվա ընթացքում անընդհատ կրակի ռեժիմ մշակելով՝ «Ամիրօլմոմենին» կոդով, «Ղադր, Էմադ, ԽեյբարՇեքան և Ֆաթահ» հրթիռների արձակման և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման կողմից օկուպացված տարածքներում ավելի քան 50 թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի և լայնածավալ հարձակողական հրթիռների արձակման համադրությամբ, թշնամուն կանգնեցրեց մեկ այլ դաշտային իրականության առջև։

Հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ այս հզոր և ինտեգրված ճակատը ցավոտ հարվածներ է հասցրել մանկասպան ռեժիմի ռազմական բազաներին՝ օկուպացված տարածքների «հյուսիսում Հայֆայից, կենտրոնում՝ Թել Ավիվից և հարավում՝ Բիր Շեբայից»։ Այս զանգվածային հարձակման ժամանակ տարածաշրջանում գտնվող «Ալ-Ազրաղ» և «Ալ-Խարջ» ամերիկյան բազաները նույնպես արդյունավետորեն հարվածի տակ են գտնվել ԻՀՊԿ-ի հրթիռներով։