Գեներալ Ռամազան Շարիֆ․ ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը պարտվել են ասպարեզում
Pars Today- Ղոդսի համաշխարհային օրվա կենտրոնական շտաբի նախագահն ասել է․-Ղոդսի օրվա քայլարշավը շատ պարզ ու հստակ պատգամ ունի, այն է, որ ցույց է տալիս, թե ամերիկացիներն ու սիոնիստները չեն ճանաչել Իրանի ժողովրդին։
Pars Today-ի հաղորդմամբ, Ղոդսի համաշխարհային օրվա կենտրոնական շտաբի նախագահ գեներալ Ռամազան Շարիֆը քայլարշավի շրջանակում, ԻՌՆԱ-ին տված ասուլիսում ասել է․- Ղոդսի օրը պատմական անցյալ ունի մեր ժողովրդի ներկայության համար և համարվում է գաղափարական, քաղաքական ու կրոնական դրդապատճառ։
Նա ասել է․-Պարտադրյալ պատերազմի սկզբից, եղանակային ծանր պայմաններում, բոլոր քաղաքներում և թաղերում ժողովրդի ներկայության ականատես ենք եղել։
Գեներալ Շարիֆն ասել է․-Սովորաբար թշնամու ռազմավարությունն է, որ կարճաժամկետ բախումները կհանգեցնեն իրենց հաղթանակին, սակայն բնական է, երբ պարտվել են ասպարեզում, պետք է ինչ որ բան խորհեն իրավիճակը կարգի բերելու համար։
Վերջում նա նշել է, որ Ղոդսի օրվա քայլարշավը շատ պարզ ու հստակ պատգամ ունի, այն է, որ ցույց է տալիս, թե ամերիկացիներն ու սիոնիստները չեն ճանաչել Իրանի ժողովրդին։