Նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Իրանի ժողովրդի միլիոնանոց երթին
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱՄՆ-իսրայելական թշնամական ագրեսիայի դեմ դիմակայության այս զգայուն ու ճակատագրական օրերին, երկրի հավատավոր, հեղափոխական և պահք պահող ժողովրդի հետ միասին մասնակցել է Ղոդսի համաշխարհային օրվա մեծածավալ երթին։
Նախագահը քայլել է ժողովրդի տարբեր շերտերի ներկայացուցիչների կողքին, որոնք պահքի պայմաններում և հակաիմպերիալիստական կոչերով դուրս էին եկել փողոցներ, ինչպես նաև զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
Այս միջոցառմանը, որը նախորդ տարիների համեմատ անցկացվել է առավել մեծ շուքով, նախարարներն ու կառավարության անդամները նույնպես նախագահի հետ միասին և ժողովրդի կողքին մասնակցել են երթին՝ ընդգծելով դիմադրության ուղու շարունակության և արդարության ճակատի աջակցության անհրաժեշտությունը՝ հիմնվելով դիվանագիտական և պաշտպանական կարողությունների վրա։
Այս հուժկու ներկայությունը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ իսլամական հայրենիքը ենթարկվում է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիվ հարձակումների ու ռմբակոծությունների։ Սակայն թշնամու հրթիռների որոտն ու սպառնալիքները ոչ միայն չեն թուլացրել Իրանի ժողովրդի երկաթե կամքը, այլև այս տարվա երթը վերածել են Ղոդսի ազատագրման իդեալների նկատմամբ հավատարմության վերահաստատման և համաշխարհային գերտերությունների դիմաց ազգային միասնության բացառիկ դրսևորման։