Լարիջանի․ Թրամփի խելքը չի հասնում Իրանի ժողովրդի կամքին և քաջությանը
Parstoday — Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ Թրամփը չի հասկանում Իրանի ժողովրդի կամքն ու ուժը։
Parstoday-ի հաղորդմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության գերագգույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ուրբաթ օրը Թեհրանում Ղոդսի համաշխարհային օրվա երթին մասնակցելու ընթացքում հայտարարել է. «Թրամփի խելքը չի հասնում։ Նա չի հասկանում, որ Իրանի ժողովուրդը հասուն, ուժեղ և կամք ունեցող ժողովուրդ է։ Որքան նա ավելի շատ ճնշում գործադրի, այնքան Իրանի ժողովրդի կամքը ավելի կուժեղանա»։
Նա, պատասխանելով հարցին՝ «ինչո՞վ է պայմանավորված սիոնիստական ռեժիմի հարձակումը Ղոդսի համաշխարհային օրվա երթի մասնակիցների երթուղու վրա», նշել է. «Սիոնիստական ռեժիմի հարձակումները վախի և անելանելիության հետևանք են։ Այն, որ նրանք հարձակվում են ժողովրդի երթի վրա, ցույց է տալիս, որ նրանք հայտնվել են ծանր վիճակում»։