Գեներալ Շեքարչի․ Մի վստահեք ԱՄՆ-ի խախուտ ուժին
Pars Today-Իրանի Զինված ուժերի ավագ խոսնակը խոսքն ուղղելով իսլամական երկրներին ասել է․-«Վստահեք Իսլամական Իրանին և մուսուլման ժողովրդին»։
նչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի Զինված ուժերի ավագ խոսնակ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին դիմելով մուսուլմանական երկրների ղեկավարներին հավաստիացրել է․-«Վստահեք Իսլամական Իրանին և մուսուլման ժողովրդին և հանուն իսլամական աշխարհի միասնության՝ միավորվենք ընդդեմ ԱՄՆ-ի և սիոնիստների գլխավորած անհավատության ու երկպառակության»։
Նա հավելել է․-«Մի վստահեք Ամերիկայի խախուտ ուժին, ա՛յն Ամերիկայի ,որը նույնիսկ իր խարխլված բանակը պաշտպանելու կարողություն չունի և չի կարողանալու ապահովել մուսուլմանական երկրների և տարածաշրջանի անվտանգությունը»։
Իրանի Զինված ուժերի ավագ խոսնակը հստակեցրել է․-«Աբրահամ Լինքոլն ամերիկյան մեծագույն ռազմանավը,որի անվամբ սարսափ էին առաջացնում և կողոպտում էին մուսուլմանների ռեսուրսները , մուսուլմանական երկիր՝ Իրանի հզորության շնորհիվ պատմական պարտություն կրելով փախուստի դիմեց և այս պարտությունը հավերժ մնալու է պատմության մեջ»։