Տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների բազաները գտնվում են Իրանի հրթիռների հարվածների տակ
https://parstoday.ir/hy/news/iran-i243754-Տարածաշրջանում_ամերիկացի_ահաբեկիչների_բազաները_գտնվում_են_Իրանի_հրթիռների_հարվածների_տակ
Pars Today-Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը(ԻՀՊԿ) հայտարարել է,որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների բազաները գտնվում են ծանր հարվածների տակ։ 
(last modified 2026-03-14T11:29:01+00:00 )
Մարտ 14, 2026 14:59 Asia/Tehran
  • Տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների բազաները գտնվում են Իրանի հրթիռների հարվածների տակ

Pars Today-Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը(ԻՀՊԿ) հայտարարել է,որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների բազաները գտնվում են ծանր հարվածների տակ։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների ռազմաբազաները  հայտնվել են Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռների ու ԱԹՍ-ների ծանր հարվածների տակ։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը այսօր առավոտյան «Ազնիվ խոստում 4» գործողության 49-րդ ալիքի ընթացքում
«Յա Ռասուլ Ալլահ Ալայհե և Ալե» նշանաբանով և երեք խմբերով գրոհ իրականացնելով միաժամանակ հրթիռների ու ԱԹՍ-ների ծանր կրակի տակ առան տարածաշրջանում գտնվող ամերիկացի ահաբեկիչների բազաները։ 

Հաջողությամբ իրականացված  այս գործողության ընթաքում Իրանի ԱԹՍ-ների և հրթիռային ստորաբաժանումները բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ջախջախիչ հարվածներ հասցրին  Պատրիոտ ռադարներին, վերահսկողության աշտարակին,և Ալ-Զաֆրա ռազմաբազայի օդային պաշտպանության կառույցներին։ 

 Իրանի տարատեսակ հրթիռներն ու ԱԹՍ-ները  ևս ծանր հարվածներ են հասցրել «Շեյխ Իսա» ռազմաբազային,որի հետևանքով ամբողջությամբ ոչնչացել ու կրակի մեջ վառվել են բազայի ազդարարող ռադարները , ինքնաթիռների անգարները, կենտրոնական թեքահարթակը և ամերիկյան ինքնաթիռների վառելիքի պահեստները։    

Հրթիռների ու ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկաթե հարվածներ  է ստացել նաև «Ալ-Ադիրի» բազան,որտեղ ահաբեկիչների  զինամթերքի  պահպանման վայրը ոչնչացել է։  


Հորմուզի նեղուցը ևս ամբողջությամբ գտնվում է ԻՀՊԿ-ի վերահսկողության ներքո և արգելված է ագրեսորների ու նրանց դաշնակիցների նավթատարների ու առևտրային նավերի  նեղուցով անցնելը։ Նավերը տեղաշարժվելու և երթևեկելու դեպքում  հարվածի թիրախ կդառնան։