Առաջադեմ Arash 2 ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Բեն Գուրիոն օդանավակայանի վրա
Իրանի բանակի խոսնակը հայտարարել է. «Arash 2 ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Բեն Գուրիոն օդանավակայանի վրա»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Ակրամինիան հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Բեն Գուրիոն օդանավակայանի դեմ մեր կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքերի մեծ մասը Arash 2 անօդաչու թռչող սարքեր էին, որոնք առաջադեմ են և ավելի նեծ կործանանարար ուժ ունեն, քան Kian և Arash 1 անօդաչու թռչող սարքերը: Դրանք ունեն 2000 կիլոմետր հեռահարություն։ Մենք դրանք անվանում ենք իսրայելակործան ԱԹՍ-ներ»։
Նա ասել է. «Քանի որ այս անօդաչու թռչող սարքի ռադարի լայնական հատվածքը շատ փոքր է, այն կարող է հեշտությամբ անցնել թշնամու ռադարային համակարգերի միջով, և թշնամու համար շատ դժվար է այն հայտնաբերել։ Բացի այդ, քանի որ այն ունի բարձր թռիչքի դիմացկունություն և շատ ցածր գին այլ անօդաչու թռչող սարքերի և դրա դեմ արձակվող պաշտպանական հրթիռների համեմատ, այս անօդաչու թռչող սարքը մատչելի է»։
Բանակի խոսնակը հավելել է է. «Բեն Գուրիոն օդանավակայանը ռազմական տեսանկյունից սիոնիստական ռեժիմի ամենամեծ օդանավակայանն է, և քանի որ այս պատերազմում այն վառելիքատարների հավաքատեղի է և մեր երկրի դեմ իրականացվող հարձակումների աղբյուր, իսկ կողքին կան ինքնաթիռների սպասարկման կենտրոններ, այն առանձնահատուկ դեր ունի ռազմական տեսանկյունից»։