Բաղայի. Իրանից զսպվածություն ակնկալելն անիմաստ է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Զսպվածություն ակնկալել հարձակման ենթարկված երկրից՝ անիմաստ է»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անգլիական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ամերիկացի-սիոնիստ ագրեսորները բազմաթիվ մարդկանց են սպանել Իրանի ողջ տարածքում։ Անդրադառնալով Մինաբիի դպրոցի 170 աշակերտների կոտորածին և դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակմանը, նա կոչ է արել ՄԱԿ-ին և մարդու իրավունքների կազմակերպություններին դատապարտել այդ հանցագործությունները և սկսել դատավարությունը սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ՝ մարդկության դեմ հանցագործությունների համար։
Պատասխանելով ԱՄՆ-ի կողմից ցամաքային պատերազմի մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ասել է. «Ամերիկացի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն ագրեսորների դեմ Իրանի ժողովրդի պայքարի պատմությանը. մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»։
Նշելով, որ հենց ագրեսորներն են նախաձեռնել Իրանի վրա հարձակումը, և որ իրենք պետք է դադարեցնեն այն՝ Բաղային ընդգծել է. «Զսպվածություն ակնկալել հարձակման ենթարկված երկրից՝ անիմաստ է»։