Պատերազմը, որը մենք տեսնում ենք, և ոճրագործությունները, որոնքենք տեսնում…
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում, հրապարակելով «Պատերազմը, որը դուք չեք տեսնում» վերնագրով վավերագրական ֆիլմի պոստերը, գրել է․
«Պատերազմը, որը դուք չեք տեսնում»
«Այս ֆիլմը պետք է դիտել հենց այս օրերին՝ այնպիսի ժամանակներում, երբ ամերիկացի պաշտոնյաները ակտիվորեն փորձում են մոլորեցնել հանրային կարծիքը և մանիպուլացնել մեդիան, որպեսզի արդարացնեն իրենց ապօրինի պատերազմը Իրանի դեմ և լվանան իրենց ոճրագործությունների հետքերը»։
Այնուհետև Բաղային ֆիլմից մեջբերել է հետևյալ խոսքերը․
«Մենք՝ լրագրողներս, պետք է բավականաչափ քաջություն ունենանք՝ հրաժարվելու համագործակցել նրանց հետ, ովքեր ուզում են մեզ վաճառել ուրիշ երկրների տարածքում իրենց հերթական արյունալի արկածախնդրությունը։ Այսինքն՝ պետք է միշտ կասկածի տակ դնել պաշտոնական նարատիվը, որքան էլ այն հայրենասիրական թվա, որքան էլ գայթակղիչ կամ գրավիչ լինի։ Որովհետեւ պրոպագանդան կախված է մեզանից՝ մեդիայից, որպեսզի իր խաբեությունները ներարկի ոչ թե հեռավոր թշնամուն, այլ հենց ձեզ՝ ձեր տներում»։