Բաղայի. Մենք կշարունակենք պաշտպանել Իրանին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը հասկացել է, որ թշնամին խաբեության ու դիվանագիտությունը չարաշահելու միջոցով փորձել է ժամանակ շահել՝ ագրեսիային նախապատրաստվելու համար»։
Համաշխարհային տնտեսության վրա պատերազմի բացասական ազդեցության վերաբերյալ Բաղային ասել է. «Դուք անհանգստանում եք նավթի և սննդի գների համար, բայց մենք անհանգստանում ենք մեր քաղաքացիների կյանքի համար, որոնք անողոքաբար սպանվում և վիրավորվում են»։
Անդրադառնալով դիվանագիտությանն Իրանի վերադառնալու հարցին, Բաղային ասել է, որ ագրեսորների այս պնդումը հավաստի չէ, քանի որ նրանք իրենք են սկսել պատերազմը և շարունակում են այն. կարո՞ղ է որևէ մեկը հավատալ նրանց պնդմանը դիվանագիտության մասին։
Նա հավելել է․«Մենք զգացել ենք թշնամին խաբեության ու դիվանագիտությունը չարաշահելու միջոցով փորձել է ժամանակ շահել՝ ագրեսիային նախապատրաստվելու համար»։