Փեզեշքյան․ «Հրադադարը նահատակ առաջնորդի արյան պտուղն է և ժողովրդի ներկայության ձեռքբերումը»
ParsToday- Իրանի նախագահը իր ուղերձում հրադադարում Իրանի նկատի առած սկզբունքների ընդունումը համարել է նահատակ առաջնորդի արյան պտուղը և Իրանի ժողովրդի ներկայության ձեռքբերումը։
ParsToday-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր ուղերձում, անդրադառնալով Իրանի ազգի մեծ ձեռքբերումներին թշնամիներին իր կամքը պարտադրելու հարցում, նշել է. «Հրադադարը, Իրանի նկատի առած հիմնական սկզբունքների ընդունմամբ, մեր նահատակ մեծ առաջնորդ, Խամենեի արյան պտուղն էր և ողջ ժողովրդի ներկայության ձեռքբերումը»։
Նա հավելել է. «Այսօրվանից մենք կշարունակենք մնալ միասին․ Թե՛ դիվանագիտության ասպարեզում, թե՛ պաշտպանության մարտադաշտում, թե՛ փողոցի հրապարակում, և թե՛ ծառայությունների մատուցման ոլորտում։ Մեր միասնությունը հաղթանակ է»։