Փեզեշքյան․ Վերջին 40 օրերի ընթացքում Իրանի ժողովուրդը փոխեց ուժի հավասարումը
https://parstoday.ir/hy/news/iran-i244548-Փեզեշքյան_Վերջին_40_օրերի_ընթացքում_Իրանի_ժողովուրդը_փոխեց_ուժի_հավասարումը
Իրանի նախագահն իր ուղերձում անդրադառնալով պատերազմում գրանցված նվաճումներին, նշել է, որ «Իրանի ժողովուրնդ իր կամքը պարտադրեց թշնամուն», ինչն այն մեծ դասերի շարունակությունն է, որոնք հեղափոխության հանգուցյալ առաջնորդը տասնամյակների ընթացքում տվել է ժողովրդին։
(last modified 2026-04-10T07:56:35+00:00 )
Ապրիլ 10, 2026 11:15 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Վերջին 40 օրերի ընթացքում Իրանի ժողովուրդը փոխեց ուժի հավասարումը

Իրանի նախագահն իր ուղերձում անդրադառնալով պատերազմում գրանցված նվաճումներին, նշել է, որ «Իրանի ժողովուրնդ իր կամքը պարտադրեց թշնամուն», ինչն այն մեծ դասերի շարունակությունն է, որոնք հեղափոխության հանգուցյալ առաջնորդը տասնամյակների ընթացքում տվել է ժողովրդին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հեղափոխության իմաստուն առաջնորդ, նորին մեծություն  այաթոլլահ Խամենեիի և զինված ուժերի հրամանատարների, պետական պաշտոնյաների ու քաղաքացիների նահատակության 40-րդ օրվա կապակցությամբ հղած ուղերձում,  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը ներկայացրել է վերջին ագրեսիայի ընթացքում Իրանի ժողովրդի էպիկական պաշտպանության չափերը։
 Ուղերձում Իրանի նախագահը շեշտել է, որ հրադադարի համար Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացրած պայմաններն ընդունելը մեծ հաղթանակ է, որը քառասունօրյա քաջարի դիմադրության և հեղված արյան արդյունքն է։
Փեզեշքյանը նշել է, որ այս նվաճումը նշանակում է  «թշնամուն Իրանի ժողովրդի կամքը պարտադրել» և այն համարել է այն մեծ դասերի շարունակությունը, որոնք հանգուցյալ հեղափոխական առաջնորդը տասնամյակներ շարունակ սովորեցրել էր ժողովրդին։ Մի ճանապարհ, որը բերեց համաշխարհային արժանապատվության և հարգանքի ու փոխեց ուժերի հավասարակշռությունը։
Խոսելով թշնամու ագրեսիայի չափերի մասին՝ նա նշել է, որ Իրանի ժողովրդին պարտադրվածը պարզապես սահմանափակ ռազմական գործողություն չէր, այլ լայնածավալ հարձակում երկրի  կենսական ենթակառուցվածքների, գիտական և բժշկական կենտրոնների և պատմական ժառանգության վրա։
Փեզեշքյանը հավելել է, որ երբ թշնամու նպատակն է ոչնչացնել ինժեներական գլուխգործոցներն ու ծառայություններ մատուցող հաստատությունները, պարզ է դառնում, որ «գլխավոր թիրախը հենց Իրանն է»։ Հետևաբար, այսօրվա դիմադրությունը մի երկրի ազգային պատիվն ու պատմական մեծությունը պաշտպանելու համար է, որը միշտ հայտնի է եղել երկխոսության և օրինական պաշտպանության տրամաբանությամբ, բայց անսասան կանգնել է իր գոյությանը սպառնացող վտանգների դեմ՝ հենվելով հայրենիքի և կրոնի նկատմամբ սիրո վրա։