Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի պնդմանը և ԱՄՆ ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i245014-Ղալիբաֆն_արձագանքել_է_Թրամփի_պնդմանը_և_ԱՄՆ_ֆինանսների_նախարարի_մեծամիտ_հայտարարությանը
Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակն X-ում արձագանքել է ԱՄՆ նախագահի պնդմանը և այդ ահաբեկչական ռեժիմի ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը։
(last modified 2026-04-30T06:43:51+00:00 )
Ապրիլ 30, 2026 10:07 Asia/Tehran
  • Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի պնդմանը և ԱՄՆ ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը

Իրանի Իսլամական խորհրդարանի խոսնակն X-ում արձագանքել է ԱՄՆ նախագահի պնդմանը և այդ ահաբեկչական ռեժիմի ֆինանսների նախարարի մեծամիտ հայտարարությանը։

Pars Today-ի փոխանցմամբ՝  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով Իրանի նավթահորերը պայթեցնելու մասին Թրամփի պնդմանը, գրել է. «Անցել է երեք օր, և ոչ մի նավթահոր չի պայթել։ Մենք կարող ենք այս ժամանակահատվածը մեծացնել մինչև 30 օր և ուղիղ եթերով հեռարձակել հորատանցքերի պատկերները»։

Նա հավելել է. «Նման խորհուրդներն անհեթեթություն են։  ԱՄՆ կառավարությունըդրանք  ստանում է Սքոթ Բասնետի (ԱՄՆ ֆինանսների նախարար) նման մարդկանցից, ովքեր շրջափակման կողմնակիցներից են, որի արդյունքում նավթի գինն անցել է 120 դոլարից։ Հաջորդ կանգառը կլինի 140 դոլարը»։

Ղալիբաֆը գրել է. «Խնդիրը ոչ միայն սխալ գաղափարներն են, այլ նաև սխալ մտածելակերպը»։