Իրանը հնարավոր չէ շրջափակել. մենք ունենք արտահանման և ներմուծման տարբեր եղանակներ
https://parstoday.ir/hy/news/iran-i245052-Իրանը_հնարավոր_չէ_շրջափակել._մենք_ունենք_արտահանման_և_ներմուծման_տարբեր_եղանակներ
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահության անդամը նշել է, որ ամերիկացիները չեն կարող Իրանին ծովում շրջափակել։
(last modified 2026-05-01T06:46:01+00:00 )
Մայիս 01, 2026 10:12 Asia/Tehran
  • Իրանը հնարավոր չէ շրջափակել. մենք ունենք արտահանման և ներմուծման տարբեր եղանակներ

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահության անդամը նշել է, որ ամերիկացիները չեն կարող Իրանին ծովում շրջափակել։

Նա հավելել է. «Մեր տարանցման և մուտքի միակ ուղին Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը չէ»։

Mehr-ն տված հարցազրույցում, անդրադառնալով  ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը չեզոքացնելու լուծումներին, Էբրահիմ Ռեզային նշել է. «Պատերազմում  կրած ձախողումից հետո թշնամին անցել է Իրանի ծովային շրջափակմանը, և մենք այժմ գտնվում ենք թշնամու հետ պատերազմի երկրորդ փուլում։ Այլ կերպ ասած, ռազմածովային շրջափակումը ամերիկացիների կողմից մեր դեմ սկսված պատերազմի շարունակությունն է։ Հետևաբար, մենք հիմա հրադադարի մեջ չենք»։

Նա շարունակել է. «Մինչև մի քանի շաբաթ առաջ նրանք իրականացնում էին հարձակումներ,  օգտագործում էին կործանիչներ և հրթիռներ, բայց այսօր  անցել են ծովային շրջափակման՝ որպեսզի Իրանի ժողովրդին պարտադրեն հանձնվել»։

Էբրահիմ Ռեզային նշել է. «Թշնամին ձախողվել է Իրանի ծովային շրջափակման հարցում, ինչպես և պատերազմում, և մինչ օրս չի հասել իր որևէ նպատակի և չի հասնելու ապագայում։ Մեր նավթի արտահանումը շարունակվում է, և մեր նավերը անցել են նրանց շրջափակման միջով»։

Ընդգծելով, որ ամերիկացիները չեն կարող Իրանին ծովում շրջափակել, նա ասել է. «Մենք  ունենք տարբեր տարբերակներ։ Այդ մասին մենք մտածել ենք անցյալում։ Մենք դիվերսիֆիկացրել ենք աշխարհի հետ կապվելու, արտահանման և ներմուծման մեր տարբերակները և շարունակում ենք դա անել»։

Ռեզային ասել է․ «Մեր տարանցման և մուտքի ուղին չի անցնում միայն Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով։ Մենք ունեցել ենք նաև երկաթուղային և ցամաքային ճանապարհներ, և այսօր այդ ուղիներն ավելի ակտիվ են դարձել։ 15 հարևան ունեցող երկիրը չի կարող շրջափակվել, և ամերիկյան գործողությունն ավելի շատ խորհրդանշական էր և գործնականում այն մեծ ազդեցություն չի ունեցել մեզ վրա»։

«Մենք կօգտագործենք Կասպից ծովի և մեր հարևան երկրների հնարավորությունները՝ աշխարհի, մասնավորապես՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար։ Սա ավելի է ընդգծում միջանցքների, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտման կարևորությունը»։