Գեներալ Թալեյնիկ. Թրամփը չունի այլընտրանք, քան ընդունել Իրանի իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i245718-Գեներալ_Թալեյնիկ._Թրամփը_չունի_այլընտրանք_քան_ընդունել_Իրանի_իրավունքները
Իրանի պաշտպանության և աջակցության նախարարության խոսնակը նշել է. «Իրանի ժողովրդի պահանջները չկատարելը կհանգեցնի ավելի մեծ ծախսերի և հետագա պարտությունների ամերիկա-սիոնիստական թշնամու համար»։
(last modified 2026-05-23T07:25:07+00:00 )
Մայիս 23, 2026 10:53 Asia/Tehran
  • Գեներալ Թալեյնիկ. Թրամփը չունի այլընտրանք, քան ընդունել Իրանի իրավունքները

Իրանի պաշտպանության և աջակցության նախարարության խոսնակը նշել է. «Իրանի ժողովրդի պահանջները չկատարելը կհանգեցնի ավելի մեծ ծախսերի և հետագա պարտությունների ամերիկա-սիոնիստական թշնամու համար»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ Ռեզա Թալեյնիկն անդրադառնալով Թրամփի՝ Իրանի հետ պատերազմի ճահճում ներքաշվելուն, ասել է. «Թրամփը չունի այլընտրանք, քան ընդունել Իրանի ժողովրդի պահանջները և  մեր երկրի իրավունքները»։
Նա շարունակել է. «Ե՛վ մարտադաշտում, և՛ դիվանագիտության մեջ Իրանի ժողովրդի պահանջները բավարարելը ամերիկա-սիոնիստական թշնամու համար պարտադրված երրորդ պատերազմից փախչելու միակ միջոցն է»։
Գեներալ Թլայնիկն ասել է. «Թրամփը պետք է ընդունի Իրանի առաջարկները՝ մտածելով պատերազմի շարունակման ընթացքում ամերիկացիների և միջազգային հանրության համար հետագա կորուստների և ծախսերի կանխարգելման մասին»։
Նրա խոսքով. «Թրամփի կողմից ԱՄՆ ազգային շահերի անտեսումն ու սիոնիստական ռեժիմին նրա հավատարմությունն ու ամբարտավան վարքագիծը կհանգեցնեն նրան, որ ԱՄՆ-ն ավելի շատ կխրվի պատերազմի ճահճի մեջ»։