ԻՀՊԿ հրամանատար․ Իրանի գիտակից ժողովուրդը բանակցությունների պայմաններում կխափանի թշնամու ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i245748-ԻՀՊԿ_հրամանատար_Իրանի_գիտակից_ժողովուրդը_բանակցությունների_պայմաններում_կխափանի_թշնամու_ծրագրերը
ԻՀՊԿ հրամանատարը իրանական խորդադի ամսի 3-ի (մայիսի 24, Խորամշահր քաղաքի ազատագրման օր) կապակցությամբ  ուղերձ է հրապարակել, որումա սվում է․ «Անկասկած, Իրանի մեծ և խոհեմ ժողովուրդը, պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների մթնոլորտում, պահպանելով և խորացնելով միասնությունն ու զգոնությունը, ինչպես նաև հետևելով խորամանկ ու ուխտադրուժ թշնամու գործողություններին, կչեզոքացնի նրա ծրագրերը»։
(last modified 2026-05-24T07:15:03+00:00 )
Մայիս 24, 2026 10:43 Asia/Tehran
  • ԻՀՊԿ հրամանատար․ Իրանի գիտակից ժողովուրդը բանակցությունների պայմաններում կխափանի թշնամու ծրագրերը

ԻՀՊԿ հրամանատարը իրանական խորդադի ամսի 3-ի (մայիսի 24, Խորամշահր քաղաքի ազատագրման օր) կապակցությամբ  ուղերձ է հրապարակել, որումա սվում է․ «Անկասկած, Իրանի մեծ և խոհեմ ժողովուրդը, պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների մթնոլորտում, պահպանելով և խորացնելով միասնությունն ու զգոնությունը, ինչպես նաև հետևելով խորամանկ ու ուխտադրուժ թշնամու գործողություններին, կչեզոքացնի նրա ծրագրերը»։

Ստորև ներկայացվում է ուղերձի բովանդակությունը

«Հանուն ողորմած և բարեգութ Աստծու
Խորդադի 3-ը՝ Դիմադրության, անձնազոհության և հաղթանակի ազգային օր է՝ 578 օր տևած օկուպացիայից հետո Խորամշահրի ազատագրման անմահ սխրանքի օրը։ Դա այն օրն էր, երբ մեր հայրենիքի խիզախ և պատվախնդիր զավակները «Մենք կարող ենք» կոչով մաքրեցին Խորամշահրը Սադամի բաասական բանակի պիղծ ներկայությունից, և հեղափոխության մեծ առաջնորդ իմամ Խոմեյնու խոսքերը՝ «Աստված ազատագրեց Խորամշահրը», հնչեցին ամենուր՝ որպես աստվածային կամքի, ազգային միասնության և համաշխարհային ամբարտավանության դեմ ազգային հզորության փայլուն դրսևորում։
Այսօր ևս Իրանի վերածնված ժողովուրդը, Խորամշահրի ազատագրման օրվանից 44 տարի անց, երրորդ պարտադրված պատերազմում՝ որը սկսվեց սիոնիստա-ամերիկյան թշնամու ահաբեկչական հարձակմամբ և հեղափոխության մեծ առաջնորդի, զինված ուժերի մի շարք հրամանատարների ու Մինաբի աշակերտների նահատակությամբ, կրկին պատվով է դուրս գալիս փորձությունից։ Թշնամին, Իրանի զինված ուժերի 40-օրյա կործանիչ դիմադրությունից և վճռական, ավերիչ պատասխանների արդյունքում նվաստանալով, հրադադար խնդրեց և այժմ տեսնում է իրանցիների զայրույթը, որոնք պահանջում են  լուծել իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի արյան վրեժը։
ԻՀՊԿ հրամանատարությունը, հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալ  իմամ Խոմեյնուն, նահատակ իմամ այաթոլլահ Խամենեիին, Սրբազան պաշտպանության և Իրանի իսլամական հզորության ճանապարհի նահատակներին, ինչպես նաև երրորդ պարտադրված պատերազմի զոհերին, և շնորհավորելով այս օրհնյալ օրը Գերագույն առաջնորդ և զինված ուժերի գլխավոր հրամանատար սյաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին և Իրանի պատվարժան, հերոս ու հեղափոխական ժողովրդին, հայտարարում է հետևյալ ռազմավարական դրույթները․
1․ Երրորդ պարտադրված պատերազմը համակցված պատերազմ էր, սակայն Կորպուսի  և զինված ուժերի վճռական և կործանիչ պատասխանը և ժողովրդի հերոսական մասնակցությունը, թշնամուն թույլ չտվեց հասնել իր նպատակներին։  
2․ Խորամշահրի ներքին ուժի և ակտիվ զսպման վրա հենվելու դաս էր։ Միջուկային, հրթիռային, պաշտպանական և հարձակողական ոլորտներում Իրանի առաջընթացները հեղափոխության և իսլամական հայրենիքի թշնամիներին ստիպել են վերանայել իրենց հաշվարկները։
3․ Երկրի ամենամեծ ռազմավարական կապիտալը ժողովրդի վճռական և ոգևորիչ ներկայությունն է բոլոր ոլորտներում, ինչը ամուր և անխոցելի պատնեշ է թշնամու ներթափանցման և դավադրությունների դեմ։
4․ Իրանի հզոր զինված ուժերը գտնվում են պատրաստվածության և ակտիվ զսպման ամենաբարձր մակարդակում՝  հրթիռային, օդային, ծովային, ցամաքային, տիեզերական և կիբեռ անվտանգության ոլորտներում։ Հետևաբար ակնհայտ է, որ թշնամու ցանկացած նոր ագրեսիա կստանա կործանարար պատասխան՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային մակարդակներում։ 
5․ Խորամշահրի ազատագրումը նոր  «Խորամշահրերի» հաղթանակի օրինակ է սուրբ Երուսաղեմի ազատագրման և սիոնիստական ռեժիմի ոչնչացման համար՝ Դիմադրության առանցքի և իսլամական աշխարհի մոջահեդների ձեռքով։
Վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության առաջնորդների և իսլամական հեղափոխության ու առաջին, երկրորդ և երրորդ Սրբազան պաշտպանության նահատակների բարձր իդեալներին, ինչպես նաև կրկին հավատարմություն ենք հայտնում հեղափոխության գերագույն առաջնորդ և զինված ուժերի գլխավոր հրամանատարին։