Իրանը Ղազախստան է արտահանել 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք
https://parstoday.ir/hy/news/iran-i246046-Իրանը_Ղազախստան_է_արտահանել_128_միլիոն_դոլարի_գյուղատնտեսական_արտադրանք
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության միջազգային հարաբերությունների և մասնագիտացված կազմակերպությունների գրասենյակի ղեկավարը հայտարարել է Ղազախստան 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին։
(last modified 2026-05-31T06:19:16+00:00 )
Մայիս 31, 2026 09:48 Asia/Tehran
  • Իրանը Ղազախստան է արտահանել 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության միջազգային հարաբերությունների և մասնագիտացված կազմակերպությունների գրասենյակի ղեկավարը հայտարարել է Ղազախստան 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Հասան Մոմենին ասել է. «Իրանական նախորդ տարվա ռաջաին 10 ամիսների ընթացքում Իրանից Ղազախստան արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 214 միլիոն դոլար, որից 128 միլիոն դոլարը կապված է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ»։
Նա հավելել է. «Նույն ժամանակահատվածում Ղազախստանից ներմուծվել է 47 միլիոն դոլարի ապրանք, որից 33 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական արտադրանք»։
Մոմենին ասել է. «Իրանից Ղազախստան արտահանման մոտ 40 տոկոսը կազմել է  այգեգործական արտադրանքը, ինչպես՝ արմավը և պիստակը»։