Ղարիբաբադի. ԱՄՆ-ի հետ ցանկացած փոխըմբռնում պետք է երաշխավորի Իրանի ազգային շահերը
https://parstoday.ir/hy/news/iran-i246246-Ղարիբաբադի._ԱՄՆ_ի_հետ_ցանկացած_փոխըմբռնում_պետք_է_երաշխավորի_Իրանի_ազգային_շահերը
ԻԻՀ ԱԳ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը ընդգծել է. «Մինչև Իրանի ազգային շահերը լիովին չերաշխավորվեն, ԱՄՆ-ի հետ որևէ համաձայնագիրը չի ստորագրվի»։
(last modified 2026-06-05T07:28:11+00:00 )
Հունիս 05, 2026 10:40 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ԱՄՆ-ի հետ ցանկացած փոխըմբռնում պետք է երաշխավորի Իրանի ազգային շահերը

ԻԻՀ ԱԳ իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը ընդգծել է. «Մինչև Իրանի ազգային շահերը լիովին չերաշխավորվեն, ԱՄՆ-ի հետ որևէ համաձայնագիրը չի ստորագրվի»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հույսը դնում է իր ուժի, ժողովրդի և ժողովրդական աջակցության վրա և ասել. «Իրաննն անկախ երկիր է և որոշումը կկայացնի այնպես, որ այն համապատասխանի իր շահերին, առանց սպասելու որևէ երկրի կանաչ լույսին»։

Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «40-օրյա պատերազմում ԻԻՀ զինված ուժերը և  ժողովուրդը սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին հզոր պատասխան տվեցին։ Արդյունքում նրանք պարտվեցին, իսկ Իրանը գրանցեց փայլուն հաղթանակ»։

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին վիճակին, Ղարիբաբադին ասել է. «Քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի եկել այն եզրակացության, որ փոխըմբռնումը կլուծի իր բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, և որ իր շահերը լիովին կերաշխավորվեն, բնականաբար, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»։

Պատասխանելով այն հարցին, որ ըստ Դնոլադ Թրամփի պնդումների՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները լավ ընթացք ունեն, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Ամերիկացիներին անհրաժեշտ է այս փոխըմբռնումը և բանակցությունները, և սա ակնհայտ է, բայց մենք կմիանանք բանակցային գործընթացին, երբ Իրանի ազգային շահերը բավարարվեն»։