Գեներալ Հասանզադե. Ամերիկացիները պարտվեցին 40-օրյա պատերազմի 10-րդ օրվանից
Թեհրանի ԻՀՊԿ հրամանատարն ասել է. «Թրամփը և ամերիկացիները պարտվեցին պատերազմի 10-րդ օրվանից, և այն փաստը, որ դուք տեսնում եք դիրքորոշումների որոշ փոփոխություններ, պայմանավորված է նրանով, որ թշնամին իսկապես պարտվել է»։
Mehr-ի հետ հարցազրույցում Թեհրանի ԻՀՊԿ հրամանատար գեներալ Հասան Հասանզադեն ամերիկա-սիոնիստական թշնամու ագրեսիային դիմակայելու Կորպուսի մարտական կարողությունների, հարձակողական և պաշտպանական կարողությունների վերաբերյալ ասել է. «Չնայած մենք սովորաբար չենք հայտարարում մեր բոլոր կարողությունների մասին, թշնամին մեզ հետ շփվելու յուրաքանչյուր պահին տեսել է կարողություններ, հնարավորություններ և հաղթական քարտեր, որոնց նախկինում չի բախվել»։
Նա հավելել է. «Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եթե թշնամին ապագայում ցանկանա կրկին սխալ թույլ տալ, կհանդիպի տեսարանների, որոնք կզարմացնեն նրան։ Մենք ժողովրդին վստահեցնում ենք, որ մեր զինված ուժերի պատրաստվածությունը շատ ավելի բարձր է, քան 40-օրյա պատերազմի պատերազմի սկզբում»։
Նա նշել է. «Պատերազի ժամանակ մենք թշնամուն զարմացրել ենք մեր ժողովրդի ու զինվորների կամքով»։
Նշելով, որ Իրանի հետ պատերազմում թշնամու նպատակները չեն իրականացել, նա հավելել է. «Թշնամու բոլոր կանխատեսումներն ու նպատռակները ոչ միայն չեն իրականացել, այլև մենք կրկնակի առավելությունների ենք հասել նույն ոլորտներում, որոնք թշնամին թիրախավորել էր»։
Ընդգծելով, որ թշնամին նվաստացվել է և պատասխան չունի իր մասնագետների ու փորձագետների առջև, և աշխարհը հասկացել է, որ ԱՄՆ-ն պարտվել է, իսկ Իրանը՝ հաղթել, Հասանզադեն ասել է․ «Իմ կարծիքով, Թրամփը և ամերիկացիները պարտվել են պատերազմի տասներորդ օրվանից սկսած, և այն փաստը, որ այսօր նրանց վարքագծի և դիրքորոշումների մեջ փոփոխություններ կան, վկայում է, որ մեր թշնամիները իսկապես պարտվել և նվաստացել են մեր ազգի կամքի և մեր զինված ուժերի ուժի առջև»։
Նա հավելել է. «Այսօր, Աստծո շնորհիվ, ամբողջ աշխարհը գիտի, որ հաղթող կողմը Իրանի ժողովուրդն է, Դիմադրության ճակատը և Իսլամական Իրանը, և բոլորը գիտեն, որ ամերիկացիներն ու սիոնիստական ռեժիմը 100 տոկոսով ձախողվել են իրենց նպատակներում, և, բնականաբար, նրանք պետք է համաձայնվեն ծնկի իջնել մեր ազգի առջև և հանձնվել այս երկաթե կամքին, որը իննսուն գիշերներ շարունակ ներկա է եղել դաշտում»։