Գեներալ-մայոր Աբդոլլահի. Մենք ցավոտ պատասխան կտանք ցանկացած սպառնալիքի
-
Իրանի Իսլամական Հանրապետության Խաթամ֊ Օլ֊ Անբիա Կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահի
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Խաթամ֊Օլ֊ Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը Երկրորդ պարտադրված պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է Իրանի զինված ուժերի լիակատար պատրաստությունը՝ իրականացնելու հարվածային գործողություններ և ջախջախիչ պատասխան թշնամու ցանկացած սպառնալիքի։
Ըստ Pars Today-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության Խաթամ֊ Օլ֊ Անբիա Կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահիի Երկրորդ պարտադրված պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ ուղերձում ասվում է. «Հունիսի 13-ի՝ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից պարտադրված 12-օրյա պատերազմի դեմ Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության տարելիցին, մեծարում ենք Իսլամական Իրանի իշխանության թանկագին նահատակների, մասնավորապես՝ զինված ուժերի գերագույն հրամանատարների և հայրենիքի պաշտպանների հիշատակը, որոնց մեջ փայլում են «Նահատակ գեներալներ Մոհամմադ Բաղերիի, Ղոլամալի Ռաշիդի, Ալի Շադմանիի և Հոսեյն Սալամիի, ինչպես նաև գեներալ-մայոր Ամիրալի Հաջիզադեի անունները»: Իրենց հերոսական զոհաբերությամբ և նվիրվածությամբ նրանք ևս մեկ էջ ավելացրին հզոր Իրանի արժանապատվության, դիմադրության և պատմություն կերտելու հերոսապատմանը»:
Գեներալ-մայոր Աբդոլլահին ընդգծել է. «Այս ճակատամարտը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը պաշտպանում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, անվտանգությունը և ազգային շահերը սպառնալիքներից և ագրեսիայից՝ միասնությամբ, դիմադրությամբ և հետևելով հեղափոխության գերագույն առաջնորդին և զինված ուժերի գլխավոր հրամանատարին և հենվելով զինված ուժերի կարողություններին։ Իսկ թշնամիները իրենց սխալ հաշվարկներով ու մոլորություններով չկարողացան հասնել իրենց չարանենգ նպատակներին և բախվեցին ռազմավարական ու ամոթալի պարտության։
Հայտարարության մեջ նշվում է. Հիշատակելով այս սրբազան ու պատմական պաշտպանությունը, այժմ՝ Ամերիկայի կողմից պարտադրված երրորդ պատերազմի դեմ սրբազան պաշտպանության պայմաններում, ժողովրդի լայնածավալ և գիտակցված ներկայությունը՝ ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության վեհ գաղափարների, զինված ուժերի, վելայաթի վեհ դիրքի և Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի ղեկավարության, ինչպես նաև նահատակ Իմամի արյան վրեժը լուծելուն, մենք ականատես ենք լինում ազգային միասնության և համախմբվածության, ինչպես նաև դիմադրության ուղու աջակցության տևական դրսևորմանը, որը, ավելի քան 100 գիշեր տևած հոյակապ և հիացմունքի արժանի դաշտային ներկայությունից հետո, բացահայտել է իր կարևոր դերը երկրի զսպող ուժի ամրապնդման գործում և ամրապնդել այն այլ ժողովուրդների հայացքի ներքո։
Հայտարարության մեջ ավելացվում է. Ամենակարող Աստծուն ապավինելով և մեծարելով 12-օրյա պարտադրված պատերազմի նահատակների, վետերանների և վետերանների պատվավոր ընտանիքներին, ընդգծվում է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, լիակատար պատրաստվածությամբ, զգոնությամբ և հետախուզական տվյալներով, կդիմադրեն ցանկացած սպառնալիքի։ Նրանք վճռականորեն կպատասխանեն երկրի անվտանգությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիքի՝ ազդեցիկ և ցավոտ պատասխան գործողություններով։ Անկասկած, Իսլամական Իրանի արժանապատվության և հեղինակության նահատակների, մասնավորապես նահատակ առաջնորդ Իմամ Սեյեդ Ալի Խամենեիի ուղին կշարունակվի, և այս երկրի անկախության, դիմադրության և արժանապատվությաբ դրոշը կմնա ավելի բարձր, քան երբևէ։